ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1401-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1098-Ն (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին» բառերով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում` Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ժամանակավոր արգելք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա:»:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 1
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2026 թվական: