ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1402-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 867-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» N 867-Ն որոշումը (այսուհետ` որոշում):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 1
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2026 թվական: