ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1405-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2027 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 1-ի
N 1405-Լ որոշման
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Միջոցառման |Պատասխանատու |Ժամկետը|2027 թ. |
|ը/կ|անվանումը |համառոտ |կատարողը | |ֆինանսա- |
| | |նկարագիրը | | |վորման |
| | | | | |աղբյուրը և |
| | | | | |պահանջվող |
| | | | | |գումարը |
| | | | | |(հազ. դրամ) |
|___|____________|________________|______________|_______|____________|
|1. |Պետական |Սահմանամերձ |Հայաստանի |2027 թ.|2027 թ. |
| |աջակցություն|համայնքների |Հանրապետության| |Հայաստանի |
| |սահմանամերձ |բնակիչների |տարածքային | |Հանրապե- |
| |համայնքներին|սոցիալական |կառավարման և | |տության |
| | |պայմանների |ենթակառուց- | |պետական |
| | |բարելավման |վածքների | |բյուջե |
| | |նպատակով գազի, |նախարարություն| | |
| | |էլեկտրաէներգիայի| | | |
| | |և ոռոգման ջրի | | | |
| | |մասնակի | | | |
| | |փոխհատուցման և | | | |
| | |անշարժ գույքի | | | |
| | |հարկի ամբողջական| | | |
| | |փոխհատուցման | | | |
| | |նպատակով | | | |
| | |գումարների | | | |
| | |նախատեսում | | | |
|________________|________________|______________|_______|____________|
| Ընդամենը | | | | 1 090 000.0|
._____________________________________________________________________.
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):