Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2026 թվականի N 1406-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ծաղկահովիտ, գյուղ Լեռնապար, 1-ին փողոց 23 հասցեում գտնվող` 46, 539,323.20 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 1300.71 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը և սպորտային դահլիճը, 26.1 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 17.75 քառ. մետր մակերեսով կեղտաջրերի հավաքման հորը և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար նախատեսված 0.6918 հա հողամասը (29.07.2025 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29072025-02-0017 վկայական, այսուհետ` անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Լեռնապարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը` 50.210.00095 այսուհետ` կազմակերպություն)` կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

2. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի ճշգրտված տվյալներով իրավունքների պետական գրանցման և միակողմանի ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում անշարժ գույքի ճշգրտված տվյալներով կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» 2026 թվականի հունիսի 25-ի N 898-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2026
N 1406-Ա
Որոշում