Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 354-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2026 թվականի N 652-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 354-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի հունիսի 9-ի N 251-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 354-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ նաև` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելվածի`

ա. վերնագրից հանել «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ» բառերը,

բ. 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նախքան կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը մատակարար կազմակերպությանը հայտնելը Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է քրեակատարողական հիմնարկի տվյալ շաբաթվա ճաշացանկից ըստ համապատասխան օրերի հրաժարվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը` կազմելով համապատասխան ցուցակ (ձև 2):»,

«9. Եթե շաբաթվա ճաշացանկից ըստ համապատասխան օրերի հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը ստորագրությամբ չի հաստատում ճաշացանկից հրաժարվելու փաստը, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից` ձև 2 ցուցակի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով: Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման ստորաբաժանման պետին:»,

գ. 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սննդի պատրաստման քանակի, ճաշացանկին համապատասխանության և որակի հսկողությունն իրականացնում է օրվա պատասխանատու հերթապահն, ում ներկայությամբ ստուգվում և կշռվում է մատակարար կազմակերպության կողմից մատակարարված պատրաստի սնունդը, ինչպես նաև համտեսի և հոտի ստուգման ձևով գնահատվում է սննդի որակը: Սննդատեսակները պետք է լինեն որակյալ և համապատասխանեն գործող ստանդարտներին:

Սույն կետում նշված սննդի պատրաստման քանակի, որակի և ճաշացանկին համապատասխանության հսկողությունը պատասխանատու հերթապահը կարող է իրականացնել իր օգնականի միջոցով:

12. Օրվա պատասխանատու հերթապահն անձամբ կամ իր օգնականի միջոցով իրականացված ստուգման արդյունքում մատակարար կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ «Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության» մատյանում կատարում են համապատասխան գրառում պատրաստի սննդի` ճաշացուցակով նախատեսված սննդամթերքների համապատասխանության վերաբերյալ և այն հավաստում իրենց ստորագրություններով:

13. Օրվա պատասխանատու հերթապահը կամ նրա օգնականը պատրաստի սննդի, ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն և դրա մասին անհապաղ զեկուցում Քրեակատարողական հիմնարկի պետին, որն էլ անհապաղ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին:»,

դ. 15-րդ կետում «պատասխանատու հերթապահի» բառերից հետո լրացնել «կամ իր օգնականի» բառերը,

ե. Ձև 2-ի վերնագրում «ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱ» բառերը փոխարինել «ՇԱԲԱԹԱԿԱՆ» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ս. Գալյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
06.10.2026
N 652-Ն
Հրաման