Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 հոկտեմբերի 2026 թվականի N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները` ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին» N 144-Ն հրամանի հավելվածի`

1) 1-ին կետը լրացնել նոր` 1.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Լրացուցիչ կրթական ծրագրեր են համարվում հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնական (այդ թվում` այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական) կրթական ծրագրերից դուրս իրականացվող արտադպրոցական կրթական ծրագրերը, բացառությամբ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող` կրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանն ուղղված լրացուցիչ կրթական ծրագրերի:».

1) 6-րդ կետի «:» կետադրական նշանից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Օրացուցային տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի նախագծերը նախարարություն ներկայացվում են դրանց իրականացման մեկնարկից առնվազն 30 աշխատանքային օր առաջ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    10/2/2026                              Ժ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
02.10.2026
N 88-Ն
Հրաման