ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2026 թվականի N 1429-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 14-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N 647-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 1-ին կետում «հոկտեմբերի 18-30-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 8-30-ը» բառերով, իսկ «միջազգային համաժողովին (այսուհետ` COP17 համաժողով)» բառերից հետո լրացնել «, COP17 համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին (Leaders' Summit) և հարակից միջոցառումներին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 8
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2026 թվական: