Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

2 հոկտեմբերի 2026 թվականի N 1032-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 26-ի «Անձի մաքսային զննում անցկացնելու մասին մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի մարտի 3-ի N 21 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն հրամանի հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    10/2/2026                              Է. Հակոբյան

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2026 թ. հոկտեմբերի 2-ի

N 1032-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2026 թ. հունվարի 26-ի

N 87-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|   ՈՐՈՇՈՒՄ N (_____________________) / (________) / (_____________)  |

|            մաքսային մարմնի ծածկագիրը   ամսաթիվը    հերթական համարը  |

|                                                                     |

|              ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ                 |

|_____________________________________________________________________|

|1. Մաքսային մարմնի անվանումը                                   |     |

|_______________________________________________________________|_____|

|2. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատող        |     |

|ֆիզիկական անձի`                                                |     |

|_______________________________________________________________|_____|

|1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները                           |     |

|_______________________________________________________________|_____|

|2) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)         |     |

|_______________________________________________________________|_____|

|3) հաշվառման կամ բնակության հասցեն (առկայության դեպքում)       |     |

|_______________________________________________________________|_____|

|3. Անձին մաքսային զննման ենթարկելու հիմնավորումները            |     |

|_______________________________________________________________|_____|

|4. Որոշեցի`                                                    |     |

|_______________________________________________________________|_____|

|5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի`                            |     |

|_______________________________________________________________|_____|

|1) անունը, ազգանունը                                           |     |

|_______________________________________________________________|_____|

|2) պաշտոնը                                                     |     |

|_______________________________________________________________|_____|

|3) ստորագրությունը                                             |     |

._____________________________________________________________________.

 

Ծանոթագրություն

1. Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրավունք ունի`

1) ծանոթանալու անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և դրա անցկացման կարգին` նախքան անձի մաքսային զննման անցկացման սկսելը.

2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.

4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.

5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի` անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով ներառվի անձի մաքսային զննման ակտում.

6) օգտագործելու մայրենի լեզուն և օգտվելու թարգմանչի ծառայություններից.

7) ծանոթանալու անձի մաքսային զննման ակտին` վերջինիս կազմումն ավարտվելուց հետո, և դրա մեջ գրավոր ձևով հայտարարություններ անելու.

8) բողոքարկելու մաքսային մարմնի` անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձանց գործողությունները` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

._____________________________________________________________________.

|Զննման ենթարկվող անձի ստորագրությունը և  որոշմանն ու իր        |     |

|իրավունքներին ծանոթանալու վերաբերյալ ձեռագիր նշումը            |     |

|_______________________________________________________________|_____|

|Զննման ենթարկվող անձի կողմից մաքսային կարգավորման ոլորտի       |     |

|միջազգային պայմանագրերի և  ակտերի, անդամ պետությունների        |     |

|օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային  |     |

|սահմանով տեղափոխվող ապրանքները կամավոր հանձնելու մասին մաքսային|     |

|մարմնի կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ նշումները        |     |

|_______________________________________________________________|_____|

|Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 329-րդ հոդվածի|     |

|6-րդ կետին համապատասխան ընթերակաների ներգրավման դեպքում`       |     |

|ընթերակաների կողմից կատարվող նշումները                         |     |

._____________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
02.10.2026
N 1032-Ն
Հրաման