ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2026 թվականի N 1440-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգի 40-րդ և 41-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարվա ընթացքում առաջացած լրացուցիչ և օպերատիվ արձագանք պահանջող ծախսային կարիքները և ծրագրի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության համար 2026 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում վերաբաշխումների իրականացման առավելագույն սահմանաչափը սահմանել իր կողմից իրականացվող ծրագրի գծով հաստատված հատկացման ընդհանուր գումարի մինչև 27.2 տոկոսը:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված վերաբաշխման սահմանաչափի շրջանակում վերաբաշխումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան