Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1455-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետի 4-րդ ենթակետում «Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1028-Ն որոշմանը» բառերով.

2) 4-րդ կետում «ինչպես նաև» բառերը փոխարինել «իսկ» բառով, իսկ «նախատեսված» բառից հետո լրացնել «դեպքերում` նաև այդ մասով սահմանված» բառերով.

3) 8.1-ին կետը «մերժում է ինքնակամ կառույցի հաշվառումը» բառերից հետո լրացնել «` սույն կարգի 8.5-րդ կետով սահմանված ընթացակարգի պահպանմամբ» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.3-8.5-րդ կետերով`

«8.3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքերում հաշվառման փաթեթն առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելուց և Կադաստրի կոմիտե ներկայացնելուց հետո ձևավորվում է չափագրման ծածկագիր, և պատվիրատուն դրա վերաբերյալ տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms), որը հավաստում է հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացված լինելու հանգամանքը: Ներկայացված հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտեի կողմից ուսումնասիրվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում: Ուսումնասիրության ընթացքում հաշվառման փաթեթում չափագրողի կողմից ներառված տվյալները համադրվում են Կադաստրի կոմիտեում առկա և վերջինիս կողմից իրականացվող տեղազննության արդյունքում ձեռք բերված տվյալների հետ, և ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը: Ուսումնասիրության արդյունքներով Կադաստրի կոմիտեն հաստատում կամ մերժում է ինքնակամ կառույցի հաշվառումը: Հաշվառումը հաստատելու կամ մերժելու մասին պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության (sms) միջոցով:

8.4. Սույն կարգի 8.3-րդ կետով նախատեսված ինքնակամ կառույցի հաշվառումը ենթակա է մերժման, եթե ուսումնասիրության արդյունքում չի հաստատվում ինքնակամ կառույցն ամբողջությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվելու կամ ամբողջությամբ ինքնակամ հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված փաստաթղթերի ամբողջականության ու համապատասխանության պահանջներին:

8.5. Այն դեպքերում, երբ ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված վերջնաժամկետում, սակայն Կադաստրի կոմիտեի կողմից հաշվառման փաթեթի ոչ ամբողջական լինելու կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով մերժվել է նշված վերջնաժամկետը լրանալուց հետո, նույն ինքնակամ կառույցի լրամշակված հաշվառման փաթեթը կարող է կրկին ներկայացվել` մերժման հիմք հանդիսացած թերությունները վերացնելուց հետո` մերժման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկին ներկայացվող հաշվառման փաթեթին պարտադիր պետք է կցվի չափագրողի եզրակացությունը, որում նշվում են փաթեթը սահմանված վերջնաժամկետում սկզբնապես ներկայացված լինելու հանգամանքը և համապատասխան ծածկագիրը: Սույն կետով նախատեսված կրկնակի ներկայացումը կարող է իրականացվել միայն մեկ անգամ, և այն չի համարվում նոր հայտ: Կրկնակի ներկայացումը թույլատրվում է բացառապես այն դեպքում, երբ կրկին ներկայացվող հաշվառման փաթեթում ինքնակամ կառույցի որակական կամ քանակական բնութագրերը փոփոխված չեն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2026
N 1455-Ն
Որոշում