ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2026 թվականի N 991-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2026 թվականի հոկտեմբերի 8-9-ը աշխատանքային այցով Թուրքմենստան (Թուրքմենբաշի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թուրքմենստան գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանի, Մելանյա Հարությունյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Սիրուն Հովսեփյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Մնացական Սաֆարյանինը, Ռազմիկ Խումարյանինը և Գրիգոր Մելքոնյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Տիգրան Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել չվերթ` 2026 թվականի հոկտեմբերի 8-ին` Երևան - Թուրքմենբաշի, իսկ հոկտեմբերի 9-ին` Թուրքմենբաշի - Երևան երթուղով:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի հոկտեմբերի 7-ի
N 991-Ա որոշման
ԿԱԶՄ
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի
տեղակալ (05.10.2026 թ. - 09.10.2026 թ.)
Տ. Վիրաբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ (06.10.2026 թ. - 09.10.2026 թ.)
Ա. Ավագյան - Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ
և լիազոր դեսպան
Ռ. Խումարյան - ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և
լիազոր ներկայացուցիչ (05.10.2026 թ. -
09.10.2026 թ.)
Մ. Հարությունյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի
նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Գ. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի
նախարարության սահմանակից երկրների վարչության
խորհրդական
Ս. Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Գ. Գալստյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ