Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1060-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 424-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի «Արտահանման և ներմուծման հարկային հայտարարագրերի ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 424-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի (այսուհետ` N 1 հավելված)` արտահանման հարկային հայտարարագրի ձևի`

ա. 9.1-ին կետում «այլ ուղեկցող» բառերից առաջ լրացնել «տրանսպորտային (փոխադրման)» բառերը,

բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._______________________________________________________.

|11. ԵՏՄ անդամ պետություններ արտահանված` ԵՏՄ ապրանքի    |

|կարգավիճակ ունեցող ապրանքների                          |

|_______________________________________________________|

|ԱՏԳ ԱԱ ծածկագիրը    |անվանումը     |հարկման բազան, դրամ|

|____________________|______________|___________________|

|     1              |      2       |        3          |

|____________________|______________|___________________|

|____________________|______________|___________________|

|____________________|______________|___________________|

|Ընդամենը            |              |                   |

._______________________________________________________.»:

 

գ. 11.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

2) N 1 հավելվածի` արտահանման հարկային հայտարարագրի ձևի լրացման կարգի`

ա. 1-ին կետի առաջին նախադասությունում «համապատասխան» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը,

բ. 12-րդ կետի 2-րդ պարբերությունում «տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում» բառերը փոխարինել «հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, իսկ դրա բացակայության դեպքում` տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում)» բառերով,

գ. 13-րդ կետում «այլ ուղեկցող» բառերից առաջ լրացնել «տրանսպորտային (փոխադրման)» բառերը,

դ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հայտարարագրի 11-րդ կետի աղյուսակում լրացվում է ԵՏՄ անդամ պետություններ արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների մասով տվյալները: Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է արտահանված ապրանքի (այդ թվում` ԱԱՀ-ից ազատված) ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, 2-րդ սյունակում` ապրանքի համառոտ անվանումը` ըստ տվյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, իսկ 3-րդ սյունակում` ԱԱՀ-ի հարկման բազան:»,

ե. 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

զ. 17-րդ կետում «Հայտարարագրի 12-րդ կետի» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Հայտարարագրի 12-րդ կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրողի կողմից արտադրված` Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով:»,

3) հրամանի 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի (այսուհետ` N 2 հավելված)` ներմուծման հարկային հայտարարագրի ձևում`

ա. 6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|6.2. Անհատ ձեռնարկատեր կամ նոտար     | |անձնագրի սերիան և  համարը| | |

|չհանդիսացող ֆիզիկական անձ            | |                         | | |

._____________________________________________________________________.

«,

 

բ. 9.1-ին կետում «այլ ուղեկցող» բառերից առաջ լրացնել «տրանսպորտային (փոխադրման)» բառերը,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._________________________________________________________________.

|10. ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ |

|ունեցող ապրանքների                                               |

|_________________________________________________________________|

|ԱՏԳ ԱԱ ծածկագիրը     |անվանումը      |հարկման     |ԱԱՀ-ի գումարը,|

|                     |               |բազան, դրամ |դրամ          |

|_____________________|_______________|____________|______________|

|          1          |       2       |      3     |     4        |

|_____________________|_______________|____________|______________|

|_____________________|_______________|____________|______________|

|_____________________|_______________|____________|______________|

|Ընդամենը             |               |            |              |

._________________________________________________________________.

«,

 

դ. 10.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._________________________________________________________________.

|10.1. Ավելացված արժեքի հարկից ազատված` ԵՏՄ անդամ պետություններից |

|ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների            |

|_________________________________________________________________|

|ԱՏԳ ԱԱ ծածկագիրը     |    անվանումը      |հարկման բազան, դրամ    |

|_____________________|___________________|_______________________|

|         1           |         2         |          3            |

|_____________________|___________________|_______________________|

|_____________________|___________________|_______________________|

|_____________________|___________________|_______________________|

|Ընդամենը             |                   |                       |

._________________________________________________________________.

«,

 

ե. 10.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.3-րդ կետով.

 

«._____________________________________________________________________.

|10.3. Առևտրի  էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության  |

|տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց   |

|մատակարարված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման   |

|մասով`                                                               |

|_____________________________________________________________________|

|ԱՏԳ ԱԱ ծածկագիրը|ապրանքի  |ներմուծման |ԱԱՀ-ով հարկման|ԱԱՀ-ի գումարը, |

|                |անվանումը|ամսաթիվը   |բազան, դրամ   |դրամ           |

|________________|_________|___________|______________|_______________|

|        1       |    2    |     3     |      4       |       5       |

|________________|_________|___________|______________|_______________|

|________________|_________|___________|______________|_______________|

|________________|_________|___________|______________|_______________|

|Ընդամենը        |         |           |              |               |

._____________________________________________________________________.

«,

 

4) N 2 հավելվածի` ներմուծման հարկային հայտարարագրի ձևի լրացման կարգի`

ա. 1-ին կետի առաջին նախադասությունում «համապատասխան» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը և նույն կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Ընդ որում, օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով Հայտարարագիրը լրացվում և ներկայացվում է առանձին-առանձին ըստ ԵՏՄ անդամ պետությունների, որտեղից ներմուծվում են ապրանքները:»,

բ. 10-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հայտարարագրի 6.2-րդ կետը լրացվում է միայն որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձ ապրանքի ներմուծման դեպքում` տվյալ կետում կատարելով նշում և լրացնելով ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը:»,

գ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով Հայտարարագրի 8-րդ կետում` ներմուծման օրը (գործարքի ամսաթիվը) լրացնելու համար հիմք է ընդունվում այդ ապրանքներն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հանձնելու (փոխանցելու) օրը ներառող ամսվա վերջին օրը` անկախ այդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից:»,

դ. 14-րդ կետում «այլ ուղեկցող» բառերից առաջ լրացնել «տրանսպորտային (փոխադրման)» բառերը,

ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հայտարարագրի 10-րդ կետի աղյուսակում լրացվում է ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով տվյալները, բացառությամբ Հայտարարագրի 10.1-րդ կետով նախատեսված աղյուսակում լրացվող ապրանքների: Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ներմուծվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, 2-րդ սյունակում` ապրանքի համառոտ անվանումը` ըստ տվյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, 3-րդ սյունակում` ԱԱՀ-ի հարկման բազան, իսկ 4-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը:»,

զ. 16-րդ կետում «, իսկ 2-րդ սյունակում` այդ ապրանքների ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը փոխարինել «2-րդ սյունակում` ապրանքի համառոտ անվանումը` ըստ տվյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, իսկ 3-րդ սյունակում` ԱԱՀ-ի հարկման բազան» բառերով,

է. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ը. լրացնել 17.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«17.1. Հայտարարագրի 10.3-րդ կետը լրացվում է միայն օրենսգրքի 70-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվարկմանը վերաբերող տեղեկատվությունը: Ընդ որում, տվյալ դեպքում` Հայտարարագրի 10.3-րդ կետի աղյուսակի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում է ներմուծված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և անվանումը,

2) 3-րդ սյունակում լրացվում է տվյալ ապրանքի ՀՀ տարածք ներմուծման ամսաթիվը` անկախ օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի համար Հայտարարագրի 8-րդ կետում լրացվող գործարքի ամսաթվից: Ընդ որում, ներմուծման ամսաթվի լրացման համար հիմք է ընդունվում ապրանքը`

ա. ցամաքային տրանսպորտով ներմուծված լինելու դեպքում` տարանցման հայտարարագրում մաքսային մարմնի աշխատակցի կողմից գրավոր նշագրումը և կնքումը, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ամսաթիվը.

բ. օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով ներմուծված լինելու դեպքում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի` կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթիվը.

3) 4-րդ սյունակում լրացվում է ապրանքի ներմուծման մասով օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան,

4) 5-րդ սյունակում լրացվում է ԱԱՀ-ով հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:»,

թ. 18-րդ կետում «բնապահպանական հարկի գումարները «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում ներմուծողի կողմից ներառելու դրույթները ՀՀ հարկային Օրենսգրքի 165-րդ և 179-րդ հոդվածով սահմանված լինելու դեպքում: Աղյուսակի`» բառերը փոխարինել «օրենսգրքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ու վճարման ենթակա բնապահպանական հարկի մասով տեղեկատվությունը: Ընդ որում, աղյուսակում`» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

    10/8/2026                              Է. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
08.10.2026
N 1060-Ն
Հրաման