ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1477-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 864-Ն որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով`
«6) պետական կառավարման համակարգի մարմիններին գումարների վերադարձը կարող է իրականացվել նաև նրանց գանձապետական հաշիվներին:».
2) 6-րդ կետում «3-5-րդ» բառերը փոխարինել «3-6-րդ» բառերով.
3) 8-րդ կետում «4-րդ ենթակետում» բառերը փոխարինել «4-րդ և 6-րդ ենթակետերում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 15
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2026 թվական: