ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1022-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ` «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1022-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դավիթ Իվանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Մնացական Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ
Էդգար Մկրտչյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ալեքսեյ Նիկոլայի - ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ (համաձայնությամբ)
Շիլո
Արտակ Պապյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի
քաղաքականության վարչության պետ
Վյաչեսլավ Ալֆրեդի - «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի
Պավլովսկի տեղակալ (համաձայնությամբ)
Անտոն Սերգեյի - «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան
Կոզլով նախագծերի և միջազգային համագործակցության
դեպարտամենտի պետ (համաձայնությամբ)
Ալեքսեյ Վալերիի - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Մելնիկով (համաձայնությամբ)