040.0498.050601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«5» հունիսի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
5 հունիսի 2001 թվականի N 498
 
ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 5-ից: