Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 հոկտեմբերի 2026 թվականի N 70-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն հրամանում.

1) 1-ին կետի 18-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 1-ին կետը լրացնել նոր 19-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«19) Աշակերտի, ուսանողի, միասնական քննության մասնակցի առողջական վիճակով պայմանավորված բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն Հավելված 19-ի:».

3) լրացնել նոր Հավելված 19` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    12.10.2026                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թ. հոկտեմբերի 12-ի

N 70-Ն հրամանի

 

«Հավելված 19

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 6-ի

N 88-Ն հրամանի

 

Ձև

 

____________________________________________________________________

                  (Բժշկական կազմակերպության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՇԱԿԵՐՏԻ, ՈՒՍԱՆՈՂԻ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է առ այն, որ` աշակերտ/ ուսանող/ միասնական քննության մասնակից

____________________________________________________________________

(անուն/ազգանուն/հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, անձը հաստատող

փաստաթղթի տեսակ/համար)

 

առողջական վիճակով պայմանավորված չի կարող` հաճախել ուսումնական հաստատություն/մասնակցել միասնական քննությանը:

 

Ուսումնական հաստատության անվանումը`

____________________________________________________________________

 

Նշանակված ռեժիմը`

- ամբուլատոր

- ստացիոնար

 

Այլ նշումներ`

____________________________________________________________________

Առողջական վիճակով պայմանավորված բացակայության ժամանակահատվածը`

 

Սկիզբ` «» _____________ 20 թ.-ից մինչև

Ավարտ` «» _____________ 20 թ. ներառյալ:

 

Բուժող բժիշկ ______________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն _____________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Տեղեկանքի տրման օրը, ամիսը և տարին` ______________________________»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.10.2026
N 70-Ն
Հրաման