Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2026 թվականի N 1490-Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 287.5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ժամանակավոր պահպանության հանձնված և «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ժամանակավոր պահպանության հանձնված և «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ներկայացման կարգը, ժամկետը և պարբերականությունը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 90-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1490-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N __________ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._______________________________________________________________________

|I. Ժամանակավոր պահպանության հանձնված էլեկտրոնային առևտրի  ապրանքներ   |

|______________________________________________________________________|

|N |ԱՏԳ ԱԱ   |1. Հաշվետու ժամանակաշրջանի  |2. Հաշվետու ժամանակաշրջանի  |

|  |ծածկագիրը|սկզբի դրությամբ էլեկտրոնային|ընթացքում էլեկտրոնային      |

|  |         |առևտրի  օպերատորի տարածքում |առևտրի  օպերատորի տարածք    |

|  |         |առկա ապրանքների`            |մուտք եղած ապրանքների`      |

|  |         |                            |                            |

|  |         |____________________________|____________________________|

|  |         |Անվանումը|Քանակը (չ/մ ըստ   |Անվանումը|Քանակը (չ/մ ըստ   |

|  |         |         |ԱՏԳ ԱԱ)           |         |ԱՏԳ ԱԱ)           |

|  |         |_________|__________________|         |__________________|

|  |         |         |հիմնական|լրացուցիչ|         |հիմնական|լրացուցիչ|

|__|_________|_________|________|_________|_________|________|_________|

|1)|         |         |        |         |         |        |         |

|__|_________|_________|________|_________|_________|________|_________|

|2)|         |         |        |         |         |        |         |

|______________________________________________________________________|

|II. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված  ապրանքներ     |

|______________________________________________________________________|

|N |ԱՏԳ ԱԱ   |5. Հաշվետու ժամանակաշրջանի  |6. Հաշվետու ժամանակաշրջանի  |

|  |ծածկագիրը|սկզբի դրությամբ ապրանքների` |ընթացքում էլեկտրոնային      |

|  |         |                            |առևտրի  օպերատորի տարածք    |

|  |         |                            |մուտք եղած ապրանքների`      |

|  |         |                            |                            |

|  |         |                            |                            |

|  |         |                            |                            |

|  |         |                            |                            |

|  |         |                            |                            |

|  |         |                            |                            |

|  |         |____________________________|____________________________|

|  |         |Հայտա- |Անվա-|Քանակը (չ/մ   |Հայտա- |Անվա-|Քանակը (չ/մ   |

|  |         |րարագրի|նումը|ըստ ԱՏԳ ԱԱ)   |րարագրի|նումը|ըստ ԱՏԳ ԱԱ)   |

|  |         |համար  |     |______________|համար  |     |______________|

|  |         |       |     |հիմնա-|լրա-   |       |     |հիմնա-|լրա-   |

|  |         |       |     |կան   |ցուցիչ |       |     |կան   |ցուցիչ |

|__|_________|_______|_____|______|_______|_______|_____|______|_______|

|1)|         |       |     |      |       |       |     |      |       |

|__|_________|_______|_____|______|_______|_______|_____|______|_______|

|2)|         |       |     |      |       |       |     |      |       |

._______________________________________________________________________

 

_______________________________________________________________________.

|                                                                      |

|______________________________________________________________________|

|3. Հաշվետու ժամանակաշրջանի          |4. Հաշվետու ժամանակաշրջանի       |

|ընթացքում էլեկտրոնային              |վերջի դրությամբ էլեկտրոնային     |

|առևտրի  օպերատորի տարածքից          |առևտրի  օպերատորի տարածքում      |

|դուրս բերված` 1-ին և  2-րդ          |ժամանակավոր պահպանության         |

|բաժիններում նշված ապրանքների`       |հանձնված ապրանքների մնացորդ      |

|____________________________________|_________________________________|

|Անվա-   |Քանակը (չ/մ ըստ   |Դուրս-  |Անվանումը |Քանակը (չ/մ ըստ       |

|նումը   |ԱՏԳ ԱԱ)           |բերման  |          |ԱՏԳ ԱԱ)               |

|        |__________________|հիմքը   |          |______________________|

|        |հիմնական|լրացուցիչ|        |          |հիմնական|լրացուցիչ    |

|________|________|_________|________|__________|________|_____________|

|        |        |         |        |          |        |             |

|________|________|_________|________|__________|________|_____________|

|        |        |         |        |          |        |             |

|______________________________________________________________________|

|                                                                      |

|______________________________________________________________________|

|7. Հաշվետու ժամանակաշրջանի |8. Հաշվետու        |9. Հաշվետու ժամանակա- |

|ընթացքում էլեկտրոնային     |ժամանակաշրջանի     |շրջանի վերջի դրությամբ|

|առևտրի  օպերատորի տարածքից |ընթացքում էլեկտ-   |էլեկտրոնային առևտրի   |

|դուրս բերված (ֆիզիկական    |րոնային առևտրի     |օպերատորի տարածքում   |

|անձանց մատակարարված)` 5-րդ |օպերատորի տարածք   |«Մաքսային պահեստ»     |

|և  6-րդ բաժիններում նշված  |հետ վերադարձված`   |մաքսային ընթացակարգով |

|ապրանքների`                |5-րդ և  6-րդ բա-   |ձևակերպված`  5-րդ,    |

|                           |ժիններում նշված    |6-րդ, 8-րդ բաժիններում|

|                           |ապրանքների`        |նշված ապրանքների      |

|                           |                   |մնացորդային           |

|___________________________|___________________|______________________|

|Անվա-|Քանակը (չ/մ  |Դուրս- |Անվա-|Քանակը (չ/մ  |Անվա-|Քանակը (չ/մ     |

|նումը|ըստ ԱՏԳ ԱԱ)  |բերման |նումը|ըստ ԱՏԳ ԱԱ)  |նումը|ըստ ԱՏԳ ԱԱ)     |

|     |_____________|ծանուց-|     |_____________|     |________________|

|     |հիմնա-|լրա-  |ման    |     |հիմնա-|լրա-  |     |հիմնա- |լրա-    |

|     |կան   |ցուցիչ|համարը |     |կան   |ցուցիչ|     |կան    |ցուցիչ  |

|_____|______|______|_______|_____|______|______|_____|_______|________|

|     |      |      |       |     |      |      |     |       |        |

|_____|______|______|_______|_____|______|______|_____|_______|________|

|     |      |      |       |     |      |      |     |       |        |

_______________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1490-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առևտրի օպերատորների (այսուհետ` օպերատորներ) կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` կոմիտե)` «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 429.5-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` ժամանակավոր պահպանության հանձնված և «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունները օպերատորների կողմից կոմիտե են ներկայացվում կոմիտեի կողմից կիրառվող` մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը` էլեկտրոնային փոստով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային եղանակով:

3. Անհաղթահարելի ուժի ազդեցության հանգամանքների վերացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում օպերատորները թղթային եղանակով ներկայացված հաշվետվությունների էլեկտրոնային օրինակները ներկայացնում են կոմիտե:

4. Հաշվետվությունները օպերատորների կողմից ներկայացվում են կիսամյակային կտրվածքով` մինչև յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

5. Հաշվետվությունները գրանցվում են կոմիտեի կողմից` ստանալով գրանցման համար, որը բաղկացած է հաշվետվության ներկայացման ամսաթվից, հերթական համարից (տարեկան կտրվածքով), էլեկտրոնային առևտրի օպերատորի` համապատասխան ռեեստրում հաշվառման վկայականի համարից:

6. Կոմիտեի կողմից հաշվետվության մեջ սխալների հայտնաբերման դեպքում սույն կարգի 2-րդ կետով սահմանված եղանակով` օպերատորին է ուղարկվում ծանուցում` 5 աշխատանքային օրվա ընթացքում ճշգրտված հաշվետվության ներկայացման վերաբերյալ:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո, նույն կետով սահմանված ժամկետում, օպերատորի կողմից կոմիտե է ներկայացվում ճշգրտված հաշվետվությունը:

8. Հաշվետվությունների մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում օպերատորները կարող են ներկայացնել ճշգրտված հաշվետվություն, եթե սույն կարգի 6-րդ կետին համապատասխան կոմիտեի կողմից տվյալ տեղեկության ճշգրտման առնչությամբ ծանուցում չի ուղարկվել:

9. Ճշգրտված հաշվետվությունը ներկայացնելիս օպերատորները լրացնում են ներկայացված հաշվետվության միայն այն բաժինները, որոնք ճշգրտվում են:

10. Հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ թերի ներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

11. Անկախ սույն կարգի 4-րդ կետով սահմանված պարբերականությունից, հաշվետվությունները օպերատորների կողմից ենթակա են կոմիտե ներկայացման` կոմիտեի կողմից համապատասխան հարցման առկայության դեպքում, եթե մաքսային մարմնի կողմից առկա է մաքսային հսկողության իրականացման անհրաժեշտություն:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հարցումը օպերատորներին է ուղղվում մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը` էլեկտրոնային փոստով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային եղանակով:

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հարցման մեջ նշվում են մաքսային հսկողության իրականացման իրավական հիմքը, մաքսային հսկողության իրականացման անհրաժեշտության հիմնավորումը և այն ժամանակահատվածը, որի համար հաշվետվությունը ենթակա է ներկայացման:

14. Օպերատորները կոմիտեի հարցման հիման վրա սույն կարգի 11-րդ կետով սահմանված հաշվետվությունները ներկայացնում են մինչև հարցումը ստանալու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.10.2026
N 1490
Որոշում