ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1514-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 735-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» N 735-Ն որոշումը (այսուհետ` որոշում):
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որոշմամբ նախատեսված սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացման համար կատարված վճարների նկատմամբ կիրառվում են որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված աջակցության տրամադրման պայմաններն ու ընթացակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 10-ին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 22
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հոկտեմբերի 2026 թվական: