ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1517-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2026 թվականի հոկտեմբերի 8-ի N 1248-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց 45/2 հասցեում գտնվող 0.00082 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր` 11-003-0674-0068, սեփականության վկայական N 20102026-11-0067), որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 56,041.26 (հիսունվեց հազար քառասունմեկ ամբողջ քսանվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, Պարզ լճի փողոց 41/1 հասցեում գտնվող 0.00951 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր` 11-003-0674-0108, սեփականության վկայական N 20102026-11-0070), որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 649,941.93 (վեց հարյուր քառասունինը հազար ինը հարյուր քառասունմեկ ամբողջ իննսուներեք հարյուրերորդական) ՀՀ դրամ, Պարզ լճի փողոց 41/2 հասցեում գտնվող 0.01772 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր` 11-003-0674-0107, սեփականության վկայական N 20102026-11-0061), որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 1,211,037.96 (մեկ միլիոն երկու հարյուր տասնմեկ հազար երեսունյոթ ամբողջ իննսունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, Պարզ լճի փողոց 41/3 հասցեում գտնվող 0.07765 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր` 11-003-0674-0110, սեփականության վկայական N 20102026-11-0073), որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 5,306,833.95 (հինգ միլիոն երեք հարյուր վեց հազար ութ հարյուր երեսուներեք ամբողջ իննսունհինգ հարյուրերորդական) ՀՀ դրամ, Պարզ լճի փողոց 45/1 հասցեում գտնվող 0.11352 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր` 11-003-0674-0066, սեփականության վկայական N 20102026-11-0074), որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 7,758,297.36 (յոթ միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար երկու հարյուր իննսունյոթ ամբողջ երեսունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, և Պարզ լճի փողոց 45/3 հասցեում գտնվող 0.23322 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր` 11-003-0674-0109, սեփականության վկայական N 20102026-11-0072), որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 15,938,954.46 (տասնհինգ միլիոն ինը հարյուր երեսունութ հազար ինը հարյուր հիսունչորս ամբողջ քառասունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ (այսուհետ միասին` գույք), նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Դիլիջանի ուսումնական կենտրոնի համալիրի (ներկայիս` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան») զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և նվիրատվությամբ փոխանցվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան