ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1519-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1098-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետում «հետբուհական մասնագիտական» բառերը փոխարինել «բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակի» բառերով.
2) 3-րդ կետի`
ա. 1-ին ենթակետը «կրթություն» բառից հետո լրացնել «(համապատասխանում է բարձրագույն կրթության առաջին մակարդակին)» բառերով,
բ. 2-րդ ենթակետը «կրթություն» բառից հետո լրացնել «(համապատասխանում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին)» բառերով, իսկ «վերաորակավորմամբ» բառից հետո լրացնել «մարտավարական կամ» բառերով,
գ. 3-րդ ենթակետը «կրթություն» բառից հետո լրացնել «(համապատասխանում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին)» բառերով, իսկ «որակավորմամբ» բառից հետո լրացնել «ռազմավարական կամ» բառերով,
դ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակ` ռազմական կրթական ծրագրերով ուսումնառություն` համապատասխան ոլորտում գիտական աստիճանի շնորհմամբ.».
3) 5-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «40» թիվը փոխարինել «45» թվով,
բ. 2-րդ ենթակետում «37» թիվը փոխարինել «45» թվով.
4) 6-րդ կետի 1-ին ենթակետում «մասնագիտական» բառը հանել.
5) 10-րդ կետի`
ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակում ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական կամ բարձրագույն ռազմավարական կրթական կամ դոկտորի (գիտությունների թեկնածուի) գիտական աստիճան և ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանք ունեցող, իսկ կլինիկական ռեզիդենտուրա (կլինիկական օրդինատուրա)` բժշկական ծառայության սպայական պաշտոններում ոչ պակաս, քան 2 տարվա ծառայության ստաժ ունեցող` մինչև 50 տարեկան սպայական կազմի զինծառայողները:»,
բ. երկրորդ նախադասությունում «Հետբուհական կրթական ծրագրով» բառերը փոխարինել «Բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակում» բառերով.
6) 14-րդ կետում «հետբուհական» բառը փոխարինել «բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակի» բառերով.
7) 27-րդ կետում «դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «դատական կարգով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 22
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հոկտեմբերի 2026 թվական: