ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 հոկտեմբերի 2026 թվականի N 95-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի` «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 280-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 5-րդ կետում`
ա. «16» թիվը փոխարինել «17» թվով.
բ. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բառերը փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» բառերով.
գ. ««Մայրենի» (ընթերցանություն),» բառերից հետո լրացնել »»Գրականություն» (ընթերցանություն),» բառերը.
2) 7-րդ կետում «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանով հաստատված կարգի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 962-Ն որոշմամբ հաստատված կարգի» բառերով.
3) 10-րդ կետում «Նախարարի» բառը փոխարինել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար)» բառերով.
4) 27-րդ կետում «մայրենիի (ընթերցանություն) օլիմպիադային` 5-րդ և 6-րդ դասարանների սովորողները» բառերից հետո լրացնել «, գրականության (ընթերցանություն) օլիմպիադային` 7-8-րդ դասարանների սովորողները» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
10/20/2026
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հոկտեմբերի 2026 թվական: