ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1530-Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 22-ի
N 1530-Ն որոշման
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են էկոպարեկային ծառայողի (այսուհետ` ծառայող) զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափերը և վճարման կարգը:
2. Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում միանվագ դրամական օգնություն տրվում է` հիմք ընդունելով տվյալ փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 458-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքում տրված արտադրական դժբախտ դեպքի մասին ակտը և աշխատանքային վնասվածք պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելը:
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամին միանվագ դրամական օգնություն տրվում է` հիմք ընդունելով տվյալ փաստի առթիվ սույն կարգի 2-րդ կետում նշված` իրականացված քննության արդյունքները:
4. Ծառայողին կամ ծառայողի ընտանիքի անդամին միանվագ դրամական օգնությունը տրվում է Էկոպարեկային ծառայության պետի անհատական իրավական ակտի հիման վրա:
5. Միանվագ դրամական օգնության չափը որոշվում է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում սահմանված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով` միջին, ծանր, խորը:
6. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամին տրվող միանվագ դրամական օգնության չափը կազմում է մեկ միլիոն ՀՀ դրամ:
7. Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում որպես միանվագ դրամական օգնություն տրվում է`
1) ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան ունեցող անձանց դեպքում` սույն կարգի 6-րդ կետում նշված գումարի 50 տոկոսի չափով.
2) ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան ունեցող անձանց դեպքում` սույն կարգի 6-րդ կետում նշված գումարի 40 տոկոսի չափով.
3) ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան ունեցող անձանց դեպքում` սույն կարգի 6-րդ կետում նշված գումարի 30 տոկոսի չափով:
8. Սույն կարգով սահմանված միանվագ դրամական օգնությունը ստանալու նպատակով ծառայողը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ նրա` զոհված լինելու դեպքում ընտանիքի անդամը էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Էկոպարեկային ծառայություն (այսուհետ` ծառայություն)` համաձայն NN 1 և 2 ձևերի:
9. Սույն կարգի իմաստով` ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, զավակները, ծնողները, իսկ այդպիսիք չլինելու դեպքում` քույրերը և եղբայրները (այսուհետ` շահառու):
10. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են`
1) շահառու հանդիսացող անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, ամուսնության և ծննդյան վկայականները կամ, առկայության դեպքում, դատական ակտերը (ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների փաստը հաստատող, որդեգրման, հայրության ճանաչման, անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու, ժառանգական բնույթի).
2) շահառու հանդիսացող անձանց համաձայնությունը` դրամական օգնությունը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուների ցանկությունը` դրամական օգնությունը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ` նշելով յուրաքանչյուրի բանկային վավերապայմանները: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի N 2 ձևում նշված դիմումում: Եթե սույն ենթակետի համաձայն շահառու հանդիսացող անձինք չեն ներկայացնում համաձայնություն` դրամական օգնությունը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուները չեն հայտնում ցանկություն` դրամական օգնությունը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ, ապա սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան գումարը ենթակա է հավասարաչափ բաժանման` շահառու հանդիսացող անձանց միջև` փոխանցելով նրանց բանկային հաշվին.
3) զոհված ծառայողի մահվան վկայականը.
4) շահառուի անվամբ բացված բանկային հաշվի համարը:
11. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումին կից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծառայողը կամ նրա կողմից լիազորված անձը ներկայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը ու ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը:
12. Դիմումում կամ դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերում անհամապատասխանություններ կամ թերություններ հայտնաբերելու դեպքում ծառայությունը դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հետ է վերադարձնում ծառայողին կամ նրա լիազորված անձին կամ շահառուին 5 աշխատանքային օրվա ընթացքում` անհամապատասխանությունները կամ թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար:
13. Սահմանված ժամկետում անհամապատասխանությունները կամ թերությունները չշտկելու կամ կրկին ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ կամ թերություններ լինելու դեպքում դիմումը մերժվում է:
14. Սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով նշված դիմումը և փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը միանվագ դրամական օգնության գումարը վճարում է ծառայողի բանկային հաշվին, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում` շահառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով, և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկում է վերջինիս:
Ձև N 1
_________________________________________________
(Էկոպարեկային ծառայության պետի անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(էկոպարեկային ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը,
ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության հասցեն)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն
ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական
որոշման կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական
ակտի) տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը)
_______________________________________________________________________
(ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապի վերաբերյալ
իրավասու պետական մարմնի տեղեկանքի տրման օրը, ամիսը,
տարեթիվը, համարը)
2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը.
-----------------------------------------------------------------------

Դիմումի դարձերես
3. Խնդրում եմ ինձ հատկացնել դրամական օգնություն` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված բանկային հաշվին:
Դիմող` ___________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_______ _________________20 թ.
Ձև N 2
_________________________________________________
(Էկոպարեկային ծառայության պետի անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(զոհված էկոպարեկային ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը,
ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության հասցեն)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(զոհվելու օրը, ամիսը, տարեթիվը, զոհվելու վայրը և պատճառը)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(մահվան վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը)
2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
Դիմումի դարձերես
3. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են`
._____________________________________________________________________.
|Շահառու |Շահառուի |Շահառուների |Գումարն |Շահառուի |
|(ազգակցական |անունը, |համաձայնությու- |ստացողի |(շահառուն- |
|կապը) |հայրանունը, |նը` դրամական |բանկային |երի) ստորա-|
| |ազգանունը, |օգնությունը |վավերա- |գրությունը |
| |ծննդյան օրը, |շահառուներից |պայմանները | |
| |ամիսը, |մեկին հատկացնե- | | |
| |տարեթիվը, |լու կամ ցանկու- | | |
| |բնակության |թյունը` դրամական| | |
| |հասցեն, |օգնության գումա-| | |
| |հեռախոսահամարը|րը բաժանելու | | |
| |(էլեկտրոնային |վերաբերյալ | | |
| |հասցեն) | | | |
|____________|______________|________________|____________|___________|
|1 |2 |3 |4 |5 |
|____________|______________|________________|____________|___________|
._____________________________________________________________________.
1) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`
ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ
բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».
2) աղյուսակի 5-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:
Դիմող` ___________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_______ _________________20 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հոկտեմբերի 2026 թվական: