041.0419.060601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2001 թվականի N 419
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1. Բելառուսի Հանրապետության Նախագահ Ա. Լուկաշենկոյի 2001 թվականի մայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվելու ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ Բելառուսի Հանրապետության Նախագահի և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության (15 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին: