Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0421.060601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2001 թվականի N 421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայ-ճապոնական և ճապոնահայկական տնտեսական համագործակցության կոմիտեների համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2001 թվականի հունիսի 27-ին Տոկիո գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հարավկովկասյան երեք հանրապետություններ» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2001 թվականի հունիսի 24-30-ը Տոկիո գործուղել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակություն` համաձայն N 2 հավելվածի, ինչպես նաև 2001 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 2-ը աշխատանքային խումբ` համաձայն N 3 հավելվածի:

i

3. Վ. Խաչատրյանի, Կ. Ճշմարիտյանի, Զ. Գևորգյանի, Գ. Մելքոնյանի, Հ. Սարգսյանի, Ս. Իրիցյանի, Վ. Մովսիսյանի և Ա. Սարգսյանի Տոկիո գործուղման հետ կապված ծախսերը (ներառյալ հյուպատոսական գանձումները և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքը) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Մ. Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Վ. Օսկանյանի և Դ. Գևորգյանի Տոկիո գործուղման հետ կապված ծախսերը (բացառությամբ հյուպատոսական գանձումների և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի) կկատարվեն ճապոնական կողմի հաշվին:

(3-րդ կետը փոփ. 21.06.01 թիվ 454 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների Ճապոնիա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 6-ի N 421

որոշման

 

ԿԱԶՄ

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՏՈԿԻՈՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

    Վ. Օսկանյան            - ՀՀ արտաքին գործերի նախարար (հայ-ճապոնական

                             տնտեսական համագործակցության կոմիտեի նախագահ)

 

    Վ. Խաչատրյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

 

    Կ. Ճշմարիտյան          - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

 

    Զ. Գևորգյան            - ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

    Մ. Վարդանյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի,

                             Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության

                             խաղաղօվկիանոսյան և Աֆրիկայի բաժնի վարիչ

                             (հայ-ճապոնական տնտեսական համագործակցության

                             կոմիտեի պատասխանատու քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 6-ի N 421

որոշման

 

ԿԱԶՄ

 

2001 թվականի հունիսի 24-30-ը Տոկիոյում կայանալիք «Հարավկովկասյան

երեք հանրապետություններ» ցուցահանդեսին մասնակցող Հայաստանի

Հանրապետության պաշտոնական պատվիրակության անդամների

 

    Վ. Օսկանյան            - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Վ. Խաչատրյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

 

    Կ. Ճշմարիտյան          - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

 

    Զ. Գևորգյան            - ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

    Վ. Մովսիսյան           - «Զարգացման հայկական գործակալություն» փակ

                             բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 6-ի N 421

որոշման

 

ԿԱԶՄ

 

2001 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 2-ը Տոկիո գործուղվող

«Հարավկովկասյան երեք հանրապետություններ» ցուցահանդեսին մասնակցող

աշխատանքային խմբի անդամների

 

    Դ. Գևորգյան            - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                             արտահանման վարչության պետ (ցուցահանդեսի

                             նախապատրաստման աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Հ. Սարգսյան            - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                             արտահանման վարչության գլխավոր մասնագետ

 

    Գ. Մելքոնյան           - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                             արտաքին տնտեսական քաղաքականության վարչության

                             պետ

 

    Մ. Վարդանյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի,

                             Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության

                             խաղաղօվկիանոսյան և Աֆրիկայի բաժնի վարիչ

 

    Ս. Իրիցյան             - ՀՀ գյուղատնտեսության նախարարության մարքետինգի

                             վարչության գլխավոր մասնագետ

 

    Ա. Սարգսյան            - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

                             ավագ մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.06.2001
N 421
Որոշում