Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ...

 

 

041.0423.080601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2001 թվականի N 423

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի դեկտեմբերի 5-12-ը Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության տաղավարի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով`

1. Լիազորել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հանդես գալ որպես Անկախ պետությունների համագործակցության հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության տաղավարի լիազոր-կազմակերպիչ (օպերատոր):

2. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացնել Անկախ պետությունների համագործակցության հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված անհրաժեշտ նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները.

բ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մինչև 2001 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Անկախ պետությունների համագործակցության հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տաղավարի կազմակերպման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների վերաբերյալ:

3. Անկախ պետությունների համագործակցության հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 8-ի N 423 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Անկախ պետությունների համագործակցության հիմնադրման 10-ամյակին

նվիրված ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ

կապված նախապատրաստական աշխատանքները կանոնակարգող աշխատանքային

հանձնաժողովի

 

    Վ. Մովսիսյան      - «Զարգացման հայկական գործակալություն»  փակ

                        բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

                        (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Ղազարյան       - Արդյունաբերողների և  գործարարների միության

                        նախագահի պաշտոնակատար (համաձայնությամբ)

    Ս. Շարբաթյան      - Առևտրաարդյունաբերական  պալատի նախագահ

                        (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.06.2001
N 423
Որոշում