Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1555-Ն

 

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1555-Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում տրանսպորտային միջոցին ներկայացվող նվազագույն պահանջները և պայմանները:

2. Ներհամայնքային երթուղիները (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև) սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է մատչելի լինեն տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) և համապատասխանեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին:

3. Ներհամայնքային երթուղիները սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է բավարարեն «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ 018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջները և կահավորված լինեն տեղորոշման համակարգով:

4. Գնման գործընթացի միջոցով կազմակերպվող ներհամայնքային երթուղիների սպասարկման ծառայությունների ձեռքբերման տեխնիկական բնութագրում տրանսպորտային միջոցների չափորոշիչները սահմանվում են համապատասխան համայնքի կողմից` համաձայն N 1 ձևի:

 

Ձև N 1

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |                        Անվանումը                                |

|ը/կ|                                                                 |

|___|_________________________________________________________________|

|1. |Ընդհանուր պահանջներ`                                             |

|   |- Շարժակազմի տիպ                                                 |

|   |- Շարժակազմի տեսակ                                               |

|   |- Արտադրման տարեթիվ                                              |

|___|_________________________________________________________________|

|1) |Տեղատարողություն`                                                |

|   |- ընդհանուր տեղատարողություն, ուղևոր                             |

|   |- նստատեղերի քանակ, հատ                                          |

|   |- շարժակազմի սրահում հաշմանդամություն ունեցող անձանց համար       |

|   |կահավորված նստատեղերի քանակ, հատ                                 |

|___|_________________________________________________________________|

|2) |Տրանսպորտային միջոցի եզրաչափեր                                   |

|___|_________________________________________________________________|

|ա. |- երկարություն, մմ                                               |

|   |- լայնություն, մմ                                                |

|   |- բարձրություն, մմ                                               |

|___|_________________________________________________________________|

|3) |Այլ չափեր                                                        |

|___|_________________________________________________________________|

|ա. |Հատակի բարձրությունը երթևեկելի  մասից, մմ                        |

|___|_________________________________________________________________|

|բ. |Թույլատրելի առավելագույն քաշը ոչ ավելի, տոննա                    |

|___|_________________________________________________________________|

|գ. |Մոտեցման և  հեռացման անկյուններ ոչ պակաս, աստիճան (՛)            |

|___|_________________________________________________________________|

|2. |Շարժիչ                                                           |

|___|_________________________________________________________________|

|1) |Շարժիչի տեսակ                                                    |

|___|_________________________________________________________________|

|2) |Շարժիչի հզորություն, կՎտ                                         |

|___|_________________________________________________________________|

|3) |Բնապահպանական դաս                                                |

|___|_________________________________________________________________|

|4) |Օգտագործված վառելիքի տեսակ                                       |

|___|_________________________________________________________________|

|5) |Շարժիչի տեղակայման վայրի պահանջներ                               |

|___|_________________________________________________________________|

|6) |Վառելիքի մատակարարման համակարգի պահանջներ                        |

|___|_________________________________________________________________|

|7) |Վառելիքի խնայողության պահանջներ                                  |

|___|_________________________________________________________________|

|3. |Փոխանցման տուփ և  ղեկային համակարգ                               |

|___|_________________________________________________________________|

|1) |Փոխանցման տուփ                                                   |

|___|_________________________________________________________________|

|2) |Կամրջակներ                                                       |

|___|_________________________________________________________________|

|3) |Ղեկային կառավարման համակարգ                                      |

|___|_________________________________________________________________|

|4. |Կախոցներ                                                         |

|___|_________________________________________________________________|

|5. |Անիվներ                                                          |

|___|_________________________________________________________________|

|1) |Անվադողեր, տեսակ                                                 |

|___|_________________________________________________________________|

|2) |Անիվներ, չափսեր                                                  |

|___|_________________________________________________________________|

|6. |Արգելակման համակարգ                                              |

|___|_________________________________________________________________|

|1) |Աշխատանքային ռեժիմի պահանջներ                                    |

|___|_________________________________________________________________|

|2) |Կայանման ռեժիմի պահանջներ                                        |

|___|_________________________________________________________________|

|3) |Պահեստային մասերի պահանջներ                                      |

|___|_________________________________________________________________|

|4) |Օժանդակ պահանջներ                                                |

|___|_________________________________________________________________|

|7. |Թափք                                                             |

|___|_________________________________________________________________|

|1) |Դռներ                                                            |

|___|_________________________________________________________________|

|2) |Բռնակներ և  ձողեր                                                |

|___|_________________________________________________________________|

|3) |Ուղևորի  կողային դռան շարժիչ մեխանիզմ                            |

|___|_________________________________________________________________|

|8. |Սրահ                                                             |

|___|_________________________________________________________________|

|1) |Հատակ                                                            |

|___|_________________________________________________________________|

|2) |Ապակիներ` դիմապակի, կողային և  հետևի  ապակիներ                   |

|___|_________________________________________________________________|

|3) |Սրահի միջնորմ, վարորդի նստատեղի տարանջատում և  դռների մուտք      |

|___|_________________________________________________________________|

|4) |Էլեկտրոնային ենթակարգավորման սարքավորումների և  տեղակայման համար |

|   |սահմանված չափորոշիչներ                                           |

|___|_________________________________________________________________|

|5) |Դուռը բացելու ազդանշան տալու վարորդի սեղմակոճակ                  |

|___|_________________________________________________________________|

|6) |Հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման-իջեցման մուտքի          |

|   |մատչելիության ապահովում                                          |

|___|_________________________________________________________________|

|7) |Ուղևորների  տեղեկատվական համակարգ                                |

|___|_________________________________________________________________|

|8) |Ուղևորների  նստատեղեր, հատ                                       |

|___|_________________________________________________________________|

|9) |Վարորդի խցիկ և  աշխատանքային վայր                                |

|___|_________________________________________________________________|

|10)|Նստատեղերի դասավորվածության համապատասխանությունը տվյալ           |

|   |փոխադրմանը                                                       |

|___|_________________________________________________________________|

|11)|Նստատեղերի համար նախատեսված նյութ                                |

|___|_________________________________________________________________|

|9. |Տաքացման, հովացման և  օդափոխության համակարգեր                    |

|___|_________________________________________________________________|

|1) |Նախնական տաքացում և  ներքին ջեռուցման համակարգ                   |

|___|_________________________________________________________________|

|2) |Օդորակիչ և  ջեռուցման համակարգ                                   |

|___|_________________________________________________________________|

|10.|Էլեկտրասարքավորումներ                                            |

|___|_________________________________________________________________|

|1) |Ցանցում անվանական լարումը, Վ                                     |

|___|_________________________________________________________________|

|2) |Վերալիցքավորվող մարտկոցներ                                       |

|___|_________________________________________________________________|

|11.|Արտաքին և  ներքին լուսային սարքերի համապատասխանություն           |

|___|_________________________________________________________________|

|12.|Հակահրդեհային համակարգ                                           |

|___|_________________________________________________________________|

|1) |Սրահում                                                          |

|___|_________________________________________________________________|

|2) |Վարորդի խցիկում                                                  |

|___|_________________________________________________________________|

|13.|Հետին տեսանելիության հայելի                                      |

|___|_________________________________________________________________|

|14.|Քարշակ սարք                                                      |

|___|_________________________________________________________________|

|15.|Տրանսպորտային միջոցների գույնը` ըստ RAL կատալոգի                 |

|___|_________________________________________________________________|

|16.|Տրանսպորտային միջոցների քանակը, այդ թվում` պահուստային           |

|___|_________________________________________________________________|

|17.|Անվտանգությանը ներկայացվող պահանջներ                             |

|___|_________________________________________________________________|

|1) |Տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական    |

|___|_________________________________________________________________|

|2) |Արտադրողի կողմից նախատեսված ցուցատախտակ կամ դրա համար            |

|   |նախատեսված հատված                                                |

|___|_________________________________________________________________|

|3) |Վթարային ելքերի և  նրանց կիրառման անհրաժեշտ միջոցներ             |

|___|_________________________________________________________________|

|18.|Լրացուցիչ պահանջներ                                              |

|___|_________________________________________________________________|

|1) |Տրանսպորտային միջոցի արտաքին դիզայն                              |

|___|_________________________________________________________________|

|2) |Այլ պահանջներ                                                    |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2026
N 1555-Ն
Որոշում