ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2026 թվականի N 1058-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ու 34-րդ հոդվածի 4-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ կազմավորելու մասին» N 1195-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2026 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1058-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2023 թվականի նոյեմբերի 30-ի
N 1195-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
ՀՀ փոխվարչապետ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար (խորհրդի քարտուղար)
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (խորհրդի գործադիր մարմնի ղեկավար) (համաձայնությամբ)
Ե. Զորյան - Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սինոփսիս»
կորպորացիայի գլխավոր տեխնոլոգ, «Սինոփսիս Արմենիա»
ընկերության նախագահ, Էլեկտրական և էլեկտրոնային
ինժեներների ինստիտուտի (IEEE) անդամ, Հայկական
վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, Հայկական
բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի
անդամ (համաձայնությամբ)
Գ. Իսրայելյան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,
աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի
ինստիտուտի գիտնական, Սթարմուս (Starmus) փառատոնի
հիմնադիր (համաձայնությամբ)
Հ. Սաֆոյան - «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության հիմնադիր, տնօրենների
խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Եսայան - «Քագնիզ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի
անդամ, «Ինթելինեյր» ընկերության համահիմնադիր և
խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների
խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»
ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Կ. Գյուլբուդաղյան - «Սթրաթեջիք վելյու վենչուրս» ընկերության հիմնադիր,
Բերկլիի համալսարանի Սքայդեք աքսելերատորի
խորհրդական դեսպան, «Բիգքընթրոլս» ընկերության
խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Փաթափության - Կենսաբանական գիտությունների դոկտոր` մոլեկուլային
կենսաբան, Նոբելյան մրցանակակիր, Գիտության
զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ, ՀՀ ԳԱԱ
պատվավոր անդամ (համաձայնությամբ)
Ս. Սիմոնյան - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի
հիմնադիր, «Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության հիմնադիր,
«Ինեթ Թեքնոլոջիս» ընկերության համահիմնադիր,
Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների
խորհրդի անդամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության
անդամ (համաձայնությամբ)
Մ. Փափազյան - Սան Հոզե համալսարանի նախկին ռեկտոր, Նյու Հևենի
Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախկին
ռեկտոր (համաձայնությամբ)
Ս. Մինասյան - Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի
ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պապոյան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ
փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության Ֆիզիկական հետազոտությունների
ինստիտուտի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)
Ա. Ափրահամյան - Միջուկային ֆիզիկոս, Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի
դեպարտամենտի պրոֆեսոր, Երևանի Ա. Ալիխանյանի
անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի
նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ
(համաձայնությամբ)
Գարօ Հ. Արմեն - Ամերիկահայ գիտնական, գործարար և բարերար,
ֆիզիկական քիմիայի դոկտոր, «Ագենուս»
կենսատեխնոլոգիական ընկերության նախագահ և գլխավոր
գործադիր տնօրեն, «Հայաստանի մանուկներ»
բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր
(համաձայնությամբ)
Ռ. Լեբարեդյան - «Էնվիդիա» ընկերության վիզուալիզացիայի և
տեխնոլոգիական սիմուլյացիայի փոխնախագահ
(համաձայնությամբ)
Է. Աքիլյան - Քինգզայլ Էնթերթեյնմենթի (KingsIsle Entertainment)
և ՎԻՄՈ Գեյմսի հիմնադիր ու Այնեթ Թեքնոլոջիզի
համահիմնադիր (համաձայնությամբ)
Ա. Կաբլանյան - Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների
ղեկավար, ձեռներեց, «Սյունիք» ֆոնդի գլխավոր
գործընկեր
Վ. Պետրոսյան - «Սուպերանոթեյթ» ընկերության հիմնադիր, գործադիր
տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ալեքսանյան - Ինժեներական ասոցիացիայի տնօրեն, «Փրոջեկտ
Ինտեգրեշն» ընկերության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Բալդրյան - Տեղեկատվական և հեռահաղորդակցության
տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ, «Դատաարտ Արմենիա»
ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)»:
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2026 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1058-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2023 թվականի նոյեմբերի 30-ի
N 1195-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշումով, Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությամբ և սույն աշխատակարգով:
2. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Խորհրդի գործադիր մարմնի ղեկավարը նշանակվում է խորհրդի նախագահի կողմից:
3. Խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 31-ը: Խորհրդի անդամները պետք է լինեն պետական կառավարման համակարգի համապատասխան քաղաքականության և ռազմավարության մշակման համար պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչներ և պետական կառավարման համակարգից դուրս գտնվող` գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտների հեղինակություն վայելող ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված:
4. Խորհուրդը քննարկում է ԳՏՃՄ կրթության, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացման, նշված ուղղություններով պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրման, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակման, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության հետ կապված հարցեր և քննարկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին:
5. Խորհուրդը կարող է ստեղծել ժամանակավոր աշխատանքային խմբեր` ներառյալ տեխնիկական խորհրդատվական խմբերը:
6. Խորհրդի անդամների աշխատանքը հասարակական հիմունքներով է` առանց որևէ դրամական փոխհատուցման:
7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների թվի կեսից ավելին:
8. Խորհրդի նիստերի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
9. Խորհրդի գործադիր մարմինը կազմված է գործադիր մարմնի ղեկավարից և խորհրդի ժամանակավոր աշխատանքային խմբերի ղեկավարներից:
10. Գործադիր մարմնի գործունեությունը համակարգում է գործադիր մարմնի ղեկավարը:
11. Գործադիր մարմնի ղեկավարը`
1) կազմակերպում է «Նորարարության հայկական» հիմնադրամի ծրագրային առաջարկների ներկայացումը խորհրդին.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի` մասնավոր հատվածի անդամների թեկնածություններ.
3) կազմակերպում է խորհրդի ժամանակավոր աշխատանքային խմբերի գործունեությունը, ապահովում է շահագրգիռ կողմերի, այդ թվում` փորձագետների և միջազգային գործընկերների ներգրավումը.
4) խորհրդին է ներկայացնում աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները.
5) ներկայացնում է գործադիր մարմինը պետական և այլ մարմինների հետ հարաբերություններում.
6) իրականացնում է իր իրավասություններից բխող այլ լիազորություններ:
12. Խորհրդի քարտուղարը`
1) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգի վերաբերյալ.
2) նիստերի նախապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն.
3) ամփոփում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի կողմից քննարկված հարցերի շրջանակը, կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը:
13. Խորհուրդը գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 1-ը:»: