Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

19 ապրիլի 2001 թվականի N 16

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացման հայեցակարգին (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունում գիտության դերի և նշանակության մասին գաղափարների համակարգ է:

Այն ներառում է գիտական գործունեության պետական կարգավորման սկզբունքները և մեխանիզմները, գիտության զարգացման գերակա և հեռանկարային ուղղությունները:

 

I. ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆ

 

1. Գիտության զարգացման մակարդակով է պայմանավորված երկրի տնտեսական գործունեության արդյունավետությունը, պաշտպանունակությունը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, մարդու և հասարակության պաշտպանվածությունը բնական և անտրոպոգեն գործոնների անբարենպաստ ազդեցությունից:

2. Հայրենի գիտությունն ընդգրկում է գիտության գրեթե բոլոր հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայագիտությունը:

Երկրում ձևավորվել էր ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական բնույթի գիտահետազոտական աշխատանք կատարող կազմակերպությունների լայն ցանց: Շատ ուղղություններով Հայաստանում կատարվող գիտական աշխատանքները ճանաչման են արժանացել աշխարհում: Դա պայմանավորված էր մի կողմից առաջատար գիտական դպրոցների բարձր մակարդակով, կատարված աշխատանքների մեծ վարկանիշով, մյուս կողմից` համեմատաբար բարձր բյուջետային ֆինանսավորմամբ:

Միաժամանակ, տնտեսության մեջ գործող վարչահրամայական մեխանիզմները, շատ դեպքերում գիտատեխնիկական ոլորտի փակ լինելը, մտավոր սեփականության նկատմամբ չհիմնավորված սահմանափակումներն իջեցնում էին գիտատեխնիկական ներուժի օգտագործման արդյունավետությունը:

Ներկայումս, երբ ստեղծված են լայն հնարավորություններ տեղեկատվության տարածման և միջազգային համագործակցության համար, երբ գիտական ստեղծագործական աշխատանքն ավելի ազատականացվել է, գիտությունը պետք է կրեր զգալի որակական փոփոխություններ: Մինչդեռ համակարգի ճգնաժամը, որն ուղեկցվում է երկրի սոցիալ-քաղաքական ցնցումներով, հանգեցրել է նրան, որ մեր գիտությունը հայտնվել է շատ լուրջ դժվարությունների առջև` ծայրահեղ սուղ ֆինանսավորում, նյութատեխնիկական բազայի, հիմնական շինությունների մաշվածություն, գիտնականների կյանքի և աշխատանքի անբարենպաստ պայմաններ: Հասարակության մեջ գիտնականի մասնագիտական վարկն ընկել է, գիտությունը դադարել է հրապուրիչ լինել տաղանդավոր երիտասարդության համար:

Ակնհայտ է, որ գիտության ոլորտում պետք է իրականացվի արմատական վերակառուցում, գիտությունը պետք է դուրս գա ֆինանսավորման մնացորդային վիճակից, պետք է հայտնաբերվեն ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ: Շարունակում է խիստ հրատապ մնալ գիտական հետազոտությունների արդյունքները տնտեսության մեջ արդյունավետ օգտագործելու խնդիրը:

3. Համաշխարհային ընկերակցության զարգացման նոր միտումները կապվում են երկրների միջև համագործակցության ընդլայնման հետ և ուղղված են մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրների լուծմանը, այդ թվում` առաջին հերթին սպառազինության նվազմանը, շրջակա միջավայրի, մարդկանց կենսամակարդակի և ֆիզիկական առողջության ամրապնդմանն ու պահպանմանը: Համադրվում են տարբեր երկրների գիտնականների և ճարտարագետների ջանքերը էներգիայի նոր աղբյուրների բացահայտման և օգտագործման, տիեզերական տարածության յուրացման, ընդհանուր տեղեկատվական դաշտի ստեղծման բնագավառներում: Գիտության զարգացման նոր ռազմավարությունն առաջնություն է տալիս այնպիսի հետազոտությունների, որոնք արժևորում են հենց համաշխարհային ընկերակցության գոյությունը, նրա կայուն և անվտանգ զարգացման հեռանկարը:

4. Միջպետական ինտեգրացման ժամանակակից միտումները, սակայն, չեն կարող հանգեցնել ազգային շահերի անտեսմանը նաև գիտության ոլորտում: Ավելին, ազգային գիտական ներուժի մակարդակն է հիմնականում որոշում երկրի տեղը համաշխարհային ընկերակցության մեջ: Հայրենի գիտության զարգացման ծավալները և տեմպերը պետք է ապահովեն Հայաստանի ներուժի համապատասխանությունը համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացին: Գիտական հետազոտությունների գերակա ուղղությունները հիմնականում պայմանավորված են Հայաստանի տնտեսական և երկրաքաղաքական վիճակով, գիտատեխնիկական ներուժով, բնական ռեսուրսներով, ինչպես նաև մեր հասարակության հոգևոր զարգացման պահանջներով ու հայ ժողովրդի հումանիստական ավանդույթներով:

Հայաստանում կյանքի իրական բարելավման համար հատկապես կարևոր է գիտության զարգացումը մարզերում:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

5. Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից դիտվում է որպես ազգային հարստություն, որը կանխորոշում է երկրի ապագան, ուստի, գիտության զարգացման ապահովումը պետք է դիտել որպես պետության կարևորագույն խնդիրներից մեկը:

Գիտության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

գիտության պետական հովանավորությունը,

գիտական ստեղծագործության ազատությունը, գիտության ոլորտի աստիճանական ազատականացումը, գիտական քաղաքականության ձևավորման և իրականացման ընթացքում հրապարակայնության ապահովումը,

հիմնարար գիտական հետազոտությունների խրախուսումը,

առաջատար գիտական դպրոցների պահպանումն ու զարգացումը,

գիտության և տեխնիկայի բնագավառում առողջ մրցակցության և գործարարության համար պայմանների ստեղծումը, ինովացիոն գործունեության խրախուսումն ու հովանավորումը,

երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման նպատակով կատարվող գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման համար պայմանների ստեղծումը,

գիտության և կրթության ինտեգրացումը, բարձրակարգ մասնագիտական կադրերի պատրաստման միասնական համակարգի զարգացումը,

ակադեմիական, ճյուղային և բուհական գիտությունների համագործակցության զարգացումը,

անհատ հետազոտողների, կազմակերպությունների և պետության մտավոր սեփականության իրավունքի պաշտպանումը,

տեղեկատվության ազատ փոխանակման ապահովումը,

սեփականության տարբեր ձևեր ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական կազմակերպությունների զարգացումը, փոքր ինովացիոն ձեռներեցության հովանավորումը,

գիտական նվաճումների լայն օգտագործման համար համապատասխան տնտեսական պայմանների ձևավորումը, Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող գիտատեխնիկական մշակումների խրախուսումը,

գիտական աշխատանքի վարկի բարձրացումը, գիտնականների և մասնագետների կյանքի և աշխատանքի համար պատշաճ պայմանների ստեղծումը,

գիտության ժամանակակից նվաճումների և Հայաստանի համար դրանց կարևորագույն պրոպագանդումը,

արտասահմանում Հայաստանի գիտնականների իրավունքների և շահերի պաշտպանումը:

6. Գիտության ոլորտի կառավարման ասպարեզում վերակառուցման հիմնական ուղղություններն են` գիտության ֆինանսավորման, գիտական հետազոտությունների կազմակերպման մեխանիզմների կատարելագործումը, այդ թվում`

ՀՀ ԳԱԱ համակարգի, գիտության և տեխնիկայի գերակա ուղղություններով աշխատող պետական գիտական կենտրոնների և կազմակերպությունների, պետական համալսարանների և այլ առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական գրադարանների, թանգարանների և տեղեկատվական կենտրոնների կայուն ֆինանսավորման ապահովումը,

արտադրական ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների և մասնավոր անձանց կողմից գիտության մեջ ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը,

գիտական ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման մրցութային կարգի արմատավորումն ու զարգացումը, կայացվող որոշումների թափանցիկության պայմաններում միջոցների օգտագործման նկատմամբ հասարակական վերահսկողության ապահովումը,

գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների ոլորտում պայմանագրային համակարգի ներդրումը,

միջազգային գիտական նախագծերին Հայաստանի գիտնականների մասնակցությունն ապահովելու համար համապատասխան պայմանների ստեղծումը,

հասարակական գիտական կազմակերպությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2001
N 16
Արձանագրային որոշում