Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2026 թվականի N 1589-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի «Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձևերը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ձևերը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածի 1-ին և 3-րդ կետերում, 7-րդ կետի 9-րդ ենթակետում, 9-րդ և 18-րդ կետերում, ինչպես նաև N 2 հավելվածի N 2 ձևով սահմանված հայտի 9-րդ կետում «հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «հետավարտական ուսումնառություն» բառերով.

2) N 1 հավելվածի 5-րդ կետի 5-րդ և 15-րդ կետի 4-րդ ենթակետերում, 21-րդ կետում, ինչպես նաև N 2 հավելվածի N 1 ձևով սահմանված հայտի 5-րդ կետում «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 նոյեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2026
N 1589-Ն
Որոշում