ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2026 թվականի N 1629-Ն
«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «դ» և «ը» կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 77.210.00719) վերանվանել «Խարբերդի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Խարբերդի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, ինչպես նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում` համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է: «Խարբերդի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, խորհրդատվական և իրավաբանական օգնության տրամադրման, աջակցող միջոցներով ապահովման գործընթացի, անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցության, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման գործընթացի, աշխատանքային թերապիայի, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.».
2) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում և 4-րդ կետում ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն»» բառերը փոխարինել «»Խարբերդի խնամքի կենտրոն»» բառերով.
3) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «գորգերի և գորգեղենի» բառերից առաջ լրացնել «շուրջօրյա, կարճաժամկետ, ցերեկային խնամքի, վերականգնողական, խորհրդատվական վճարովի ծառայությունների տրամադրում, զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի և ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի, հիպոթերապիայի, կինեզոթերապիայի) վճարովի ծառայությունների տրամադրում,» բառերով.
4) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարությանը» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ապահովել «Խարբերդի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և կատարված փոփոխությունները և կազմակերպության անվանափոխությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնելու աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. նոյեմբերի 12
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 12 նոյեմբերի 2026 թվական: