ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2026 թվականի N 1135-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՆՈՐԻԿ (ՆՈՐԱՅՐ) ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորիկ (Նորայր) Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. նոյեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի նոյեմբերի 18-ի
N 1135-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՆՈՐԻԿ (ՆՈՐԱՅՐ) ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Տ. Վիրաբյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Վ. Սիրունյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի
տեղակալ
Ա. Դարբինյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Լ. Նանուշյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի
տեղակալ
Լ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Բաբայան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար,
ոստիկանության գեներալ-մայոր
Տ. Անանիա - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
վարդապետ Ծատուրյան (համաձայնությամբ)
Հ. Նազարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Կարապետյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր
գործիչ, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային
կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պարի պետական անսամբլի
գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Զ. Բակալյան - Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի
գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Մեհրաբյան - Նորիկ Մեհրաբյանի որդի (համաձայնությամբ)