Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2026 թվականի N 1144-Ա

 

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2026 թվականի նոյեմբերի 23-26-ը Թուրքմենստան (Աշգաբաթ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանին:

3. Պատվիրակության անդամների` Թուրքմենստան գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` գիշերավարձը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Դավիթ Խուդաթյանինը, Դավիթ Իվանյանինը, Նարեկ Ապիտոնյանինը և Լիլիթ Սարոյանինը` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը և Լուսինե Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Ժակ Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Անգելինա Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

5) Սևակ Քարամյանինը` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թ. նոյեմբերի 19-ի

N 1144-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Դավիթ Խուդաթյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

                    

Մնացական Սաֆարյան  - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի

նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի

նախագահի տեղակալ)

 

    Արսեն Ավագյան      - Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության

                         արտակարգ և լիազոր դեսպան

                    

    Դավիթ Իվանյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

                    

    Նարեկ Ապիտոնյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

                    

    Լիլիթ Սարոյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության արտաքին կապերի վարչության պետ

                         (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

                    

Լուսինե Հակոբյան   - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի

նախարարության եվրասիական տարածաշրջանի

վարչության պետ

 

    Ժակ Հակոբյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային

                         համագործակցության վարչության պետ

                    

    Անգելինա           - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

    Հովհաննիսյան         նախարարության արտաքին կապերի և  սփյուռքի

                         վարչության միջազգային համագործակցության և

                         սփյուռքի հետ կապերի բաժնի պետ

                    

    Սևակ  Քարամյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության խորհրդական` կառուցվածքային

                         ստորաբաժանումներում առանձին գործառույթներ

                         համակարգող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2026
N 1144-Ա
Որոշում