Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2026 թվականի N 1679-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի ««Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 1010-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ`

1) չորս անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջադրմամբ.

2) մեկ անդամ` Երևանի քաղաքապետարանից.

3) մեկ անդամ` մանկավարժական կազմից.

4) մեկ անդամ` ծնողական խորհրդի կազմից:»:

2. Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի ««Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 1010-Ա որոշման մեջ կատարված փոփոխությունը կատարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2025 թվականի հունվարի 24-ին պետական գրանցում ստացած «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի գործող կանոնադրության մեջ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2026
N 1679-Ա
Որոշում