ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2026 թվականի N 1147-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՀԱԿՈԲ ԱԶԻԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի նոյեմբերի 19-ի
N 1147-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՀԱԿՈԲ ԱԶԻԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Տ. Վիրաբյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Վ. Սիրունյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի
տեղակալ
Ա. Դարբինյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ս. Խարազյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի
տեղակալ
Ա. Մկրտչյան - Լոռու մարզպետ
Ա. Փելեշյան - Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Հ. Բաբայան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար,
ոստիկանության գեներալ-մայոր
Տ. Անանիա - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Վարդապետ Ծատուրյան (համաձայնությամբ)
Ս. Շահվերդյան - «Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական
դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Հարությունյան - «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական
թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության
գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Նազարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Ս. Սարգսյան - «Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական
դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Վ. Ազիզյան - Հակոբ Ազիզյանի որդի (համաձայնությամբ)