Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀՀ ...

 

 

031.0857.300501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար 2001 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը ներառյալ Մինսկ մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

Պաշտոնական պատվիրակություն

 

       Ռոբերտ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

       Անդրանիկ Մարգարյան      Հայաստանի Հանրապետության վաչապետ

 

       Վարդան Օսկանյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

       Սերժ Սարգսյան           Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարար

 

       Մանուկ Թոփուզյան        Հայաստանի Հանրապետության կառավարության

                               աշխատակազմի ղեկավար-նախարար

 

       Սուրեն Հարությունյան    ԱՊՀ կանոնադրական և  այլ մարմիններում

                               Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր

                               ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում

                               Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր

                               դեսպան

 

       Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

Ուղեկցող անձինք

 

       Վահե Գաբրիելյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                               քարտուղար

 

       Զոհրաբ Մնացականյան      Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

       Հասմիկ Պետրոսյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի հասարակայնության և

                               տեղեկատվության միջոցների հետ կապերի

                               վարչության պետ

 

       Գրիգորի Սարկիսյան       Հայաստանի Հանրապետության նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետ

 

       Մամիկոն Տոնոյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ

 

       Գևորգ  Հակոբյան         Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական

 

       Արտակ Վարդանյան         ԱՊՀ տնտեսական խորհրդի տնտեսական հարցերի

                               հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության

                               լիազոր ներկայացուցիչ

 

       Ալեքսեյ Անտոյան         ԱՊՀ զինված ուժերի կոորդինացման շտաբում

                               Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարարության լիազոր ներկայացուցիչ

 

       Լևոն  Խաչատրյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության հատուկ հանձնարարություններով

                               դեսպան, ԱՊՀ վարչության պետ

 

       Վասիլի Ղազարյան         Հայաստանի Հանրապետության կառավարության

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

       Պետրոս Դեմիրճյան        Հայաստանի Հանրապետության կառավարության

                               տեղեկատվության և հասարակայնության հետ

                               կապերի վարչության պետի տեղակալ

 

       Ալեքսանդր Ավետիսյան     Հայաստանի Հանրապետության կառավարության

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի

                               տեղակալ

 

       Վահրամ Գաբրիելյան       Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության սպառազինությունների

                               վերահսկման և միջազգային անվտանգության

                               վարչության պետ

 

       Սերգեյ Սմբատյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության ԱՊՀ վարչության ԱՊՀ

                               կառույցների բաժնի վարիչ

 

       Վարդան Ասոյան           Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության վարչության պետ

 

       Վազգեն Դանիելյան        Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարարության մարտական պատրաստության բաժնի

                               պետ

 

       Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության բաժնի պետ

 

       Կարեն Մխիթարյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

       Արամ Շագիդանով          Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

       Հայկ Վարդանյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

       Վաչագան Ղազարյան        Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարարի անվտանգության ծառայության պետ

 

       Ռուբեն Դավթյան          Հայաստանի Հանրապետության կառավարության

                               տեղեկատվության և հասարակայնության հետ

                               կապերի վարչության օպերատոր

 

       Արթուր Գրիգորյան        Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

       Կարեն Գրիգորյան         Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

       Հասմիկ Սիմոնյան         «Արմենիա»  հեռուստաընկերության թղթակից

 

       Կարեն Սաչյան            «Արմենիա»  հեռուստաընկերության օպերատոր

 

       Մխիթար Խաչատրյան        «Արմենպրես»  լրատվական գործակալության

                               ֆոտոթղթակից

 

       Գագիկ Նահապետյան        «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթի

                               թղթակից

 

       Լիլիթ Պողոսյան          «Հայոց աշխարհ»  օրաթերթի թղթակից

 

       Գոռ Աբրահամյան          «Ազգ»  օրաթերթի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, արտաքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության աշխատակազմերի, համապատասխան նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության` սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2001 թվականի մայիսի 31-ին կազմակերպել Երևան-Մինսկ, հունիսի 1-ին` Մինսկ-Երևան հատուկ չվերթերը:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

30 մայիսի 2001թ.

ՆԿ-857

 

 

pin
ՀՀ Նախագահ
30.05.2001
N ՆԿ-857
Կարգադրություն