Սեղմել Esc փակելու համար:
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0860.020601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2001 թվականի հունիսի 5-ից 9-ը ներառյալ պաշտոնական այցով Բելգիայի Թագավորություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

Պաշտոնական պատվիրակություն

 

       Ռոբերտ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

       Բելա Քոչարյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկինը

 

       Վարդան Օսկանյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

       Կարեն Ճշմարիտյան        Հայաստանի Հանրապետության արդյունաբերության

                               և առևտրի նախարար

 

       Կարեն Գալուստյան        Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                               նախարար

 

Հովհաննես Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

արտաքին հարաբերությունների մշտական

հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

       Վիգեն Չիտեչյան          Բելգիայի Թագավորությունում Հայաստանի

                               Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

       Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

       Վահե Գաբրիելյան         Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի

                               քարտուղար

 

       Զոհրաբ Մնացականյան      Հայաստանի Հանրապետության նախագահի

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

Ուղեկցող անձինք

 

       Վահագն Մելիքյան         Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության ղեկավար

 

       Հասմիկ Պետրոսյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի հասարակայնության և

                               տեղեկատվության միջոցների հետ կապերի

                               վարչության պետ

 

       Գրիգորի Սարկիսյան       Հայաստանի Հանրապետության նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետ

 

       Սամվել Մկրտչյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության Եվրոպայի վարչության պետ

 

       Արտակ Կարապետյան        Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության վարչության պետի

                               պաշտոնակատար

 

       Վիլեն Հակոբյան          Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                               նախարարության արտաքին կապերի վարչության պետ

 

       Հասմիկ Հացագործյան      Հայաստանի ազգային օպերայի և  բալետի

                               ակադեմիական թատրոնի մեներգչուհի

 

       Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության բաժնի պետ

 

Հարություն Գյուլումյան Հայաստանի Հանրապետության նախագահի և

բարձրաստիճան պաշտոնատար անձանց

անվտանգության ծառայության աշխատակից

 

Հարություն Մնացականյան Հայաստանի Հանրապետության Նախագահի և

բարձրաստիճան պաշտոնատար անձանց

անվտանգության ծառայության աշխատակից

 

       Գևորգ  Նալբանդյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

       Արմեն Արզումանյան       Հանրային հեռուստաընկերության գործադիր

                               տնօրեն

 

       Արման Ղարիբյան          Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

       Արամ Սաֆարյան           «Պրոմեթևս»   հեռուստաընկերության թղթակից

 

       Վարդան Զիլֆուղարյան     «Պրոմեթևս»   հեռուստաընկերության օպերատոր

 

       Մարտին Շահբազյան        «Արմենպրես»  լրատվական գործակալության

                               ֆոտոթղթակից

 

       Արա Թադևոսյան           «Մեդիամաքս»  լրատվական գործակալության

                               թղթակից

 

       Գագիկ Նահապետյան        «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի

                               թղթակից

 

       Գայանե Մուքոյան         «Ազգ» օրաթերթի թղթակից

 

       Վահան Վարդանյան         «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության նախագահի, նրա տիկնոջ, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Հ. Հացագործյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին)` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, արտաքին գործերի, ազգային անվտանգության, արդյունաբերության և առևտրի, էներգետիկայի նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղման ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի, արտաքին գործերի, ազգային անվտանգության, արդյունաբերության և առևտրի, էներգետիկայի նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Բելգիա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմերի, արտաքին գործերի, ազգային անվտանգության, արդյունաբերության և առևտրի, էներգետիկայի նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության` սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2001 թվականի հունիսի 5-ին կազմակերպել Երևան-Բրյուսել, հունիսի 9-ին` Բրյուսել-Երևան հատուկ չվերթերը:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

2 հունիսի 2001թ.

ՆԿ-860

 

 

pin
ՀՀ Նախագահ
02.06.2001
N ՆԿ-860
Կարգադրություն