Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0501.090601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2001 թվականի N 501

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առափնյա բնակավայրերը, գյուղատնտեսական հողատեսքերը և հաղորդակցուղիները հետագա գարնանային հեղեղումներից պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը 2002 թվականի հակահեղեղային միջոցառումների ծրագրով նախատեսված ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման հետ կապված աշխատանքները` 5 մլն դրամ արժեքով, իրականացնել սեփական միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեն ձևավորելիս նախատեսել համապատասխան գումարներ` 2002 թվականին հակահեղեղային միջոցառումների իրականացման համար:

3. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունն ապահովել գետերի ելքերի մասին ամենօրյա տեղեկատվությամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2001
N 501
Որոշում