Սեղմել Esc փակելու համար:
1994Թ. ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1994Թ. ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԵՎ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՈՐՈՇ ...

 

 

 ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ                    ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                   ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 21.11.94թ                        21.11.94թ

 թիվ 3-05/5                       թիվ 03265/3-2

 

 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ                ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 21.11.94թ                         21.11.94թ

 թիվ ԱՆ                            թիվ 06-ՄԱ-05-3729    

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

1994 թ. հողի հարկի հաշվարկման ժամանակ հողի կադաստրային

արժեքի և զուտ եկամտի որոշման վերաբերյալ

 

Կապված տեղերից ստացվող հարցումների հետ և հիմնվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 1-ի «1994 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 251 և սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշումների վրա` ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ հարկային պետական տեսչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում են հետևյալը.

1994թ. հողի հարկը հաշվարկելիս հողի կադաստրային գնահատման արժեքի (ԿԳԱ) և կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի (ԿԳՈ ՀԶԵ) որոշման համար անհրաժեշտ է վերցնել.

Ա. գյուղատնտեսական նշանակության հողերի համար.

1. գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների` բացառությամբ կոլտնտեսությունների (կոլտնտեսություններին հող է հատկացվում միայն վարձակալությամբ), ոչ գյուղատնտեսական ձեռնարկությունների և կազմակերպությունների հողերի համար`

բնակավայրերի սահմանագծի մեջ- ՀՀ կառավարության 01.06.1994թ. N.251 որոշմամբ համապատասխան հողատեսքերի համար հաստատված ԿԳՈ ՀԶԵ միջին չափերը ըստ վարչական շրջանների բնակավայրերի, բնակավայրերի սահմանագծից դուրս -ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ համապատասխան հողատեսքերի համար հաստատված ԿԳՈ ՀԶԵ համապատասխան չափերը ըստ վարչական շրջանների բնակավայրերի,

2. քաղաքացիների տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի համար -ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ համապատասխան հողատեսքերի համար հաստատված ԿԳՈ ՀԶԵ միջին չափերը ըստ վարչական շրջանների բնակավայրերի,

Եթե բնակավայրը առանձին չի նշված, ապա բոլոր դեպքերում էլ վերցվում են

ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ համապատասխան հողատեսքերի համար հաստատված ԿԳՈ ՀԶԵ միջին չափերը ըստ վարչական շրջանների (որոշման հավելված 1), Երևան քաղաքի շրջանների համար` Շահումյանի շրջանի, իսկ հանրապետա-կան ենթակայության քաղաքների համար, որոնք տեղաբաշխված են վարչական շրջանների տարածքի ներսում, բայց հանդես են գալիս որպես առանձին վարչական միավոր` այդ շրջանների կադաստրային տվյալները,

Բ. ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար.

1. արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի)`

բնակավայրերի սահմանագծի մեջ -ՀՀ կառավարության 28.06.1994թ. N 462 որոշմամբ հաստատված ԿԳԱ միջին չափերը ըստ քաղաքների և քաղաքատիպ ավանների,

բնակավայրերի սահմանագծից դուրս -ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ հողակադաստրային շրջանների անօգտագործելի հողերի համար հաստատված ԿԳԱ միջին չափերը (որոշման հավելված 2),

2. անտառային ֆոնդի հողերի համար -ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ հողակադաստրային շրջանների անօգտագործելի հողերի համար հաստատված ԿԳԱ միջին չափերը,

  3. բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող մյուս հողերի համար -    ՀՀ

կառավարության 28.09.1994 թ. N 462 որոշմամբ հաստատված  ԿԳԱ միջին չափերը  ըստ քաղաքների և քաղաքատիպ ավանների:

 

 

pin
Հին Ֆինանսների նախարարություն
21.11.1994
N 3-05/5
Պարզաբանում