Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 1996 թ. թիվ 172

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական

ռեգիստրի և վերլուծության վարչության կանոնադրությունը

և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կոլեգիայի անդամների թվաքանակը` 9 մարդ:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 9-ի «Հայկական ՍՍՀ վիճակագրության պետական կոմիտեի և Հայկական ՍՍՀ շրջաններում և քաղաքներում պետական վիճակագրության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 197 որոշումը:

 

Հաստատված է

i

ՀՀ վարչապետի 1996 թվականի

մարտի 22-ի թիվ 172 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության

վարչության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է վիճակագրության համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Վարչությունը պատասխանատվություն է կրում գիտական մեթոդաբանության վրա հիմնված օբյեկտիվ և արժանահավատ վիճակագրական տվյալներով ապահովման, ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարման, ինչպես նաև վիճակագրական համակարգում տիրող վիճակի, նրա հեռանկարային զարգացման և գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության իրականացման համար:

3. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Վարչության խնդիրներն ու գործառույթները

 

4. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում տնտեսագիտական վիճակագրական տեղեկատվության հավաքումն ու մշակումը, դրա վերլուծությունը, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերաբերյալ ցուցանիշների համակարգի ու կանխատեսումների պատրաստումը, սահմանված ժամկետներում հասցեատերերին հաշվետվական տվյալների ներկայացումը.

բ) Հայաստանի Հանրապետության տնտեսությունում շուկայական հարաբերությունների ծավալման և սեփականության տարբեր ձևերի զարգացման պայմաններում տնտեսագիտական-վիճակագրական համակարգի կայունության, միջազգային չափանիշներին համապատասխան գիտականորեն հիմնավորված վիճակագրական մեթոդաբանության մշակումը և ձևերի ճկունության, հանրապետության սոցիալական կյանքում և տնտեսությունում կատարվող գործընթացների, իրադարձությունների և տեղաշարժերի ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ապահովումը.

գ) վիճակագրական տեղեկատվության լայն հրապարակայնության և օրենսդրությամբ սահմանված կարգով մատչելիության ապահովումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի, ապրանքների և ծառայությունների, գների դինամիկայի, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը պարբերաբար տեղեկացնելը.

դ) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարումը.

ե) գիտատեխնիկական նվաճումների, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի բազայի վրա վիճակագրական ցուցանիշների կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության օպերատիվության ու որակի բարձրացումը, վիճակագրության համակարգի մարմինների տեխնիկական վերազինումը, նորագույն էլեկտրոնային հաշվողական մեքենաների, կապի միջոցների և կազմտեխնիկայի լայն կիրառումը.

զ) պետական վիճակագրության մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, այլ կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին ինքնուրույն վիճակագրական դիտարկումների, ուսումնասիրությունների անցկացման և արդյունքների վերլուծության հարցերի գծով մեթոդաբանական օգնություն ցույց տալը:

5. Վարչությունն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`

ա) կատարում է վիճակագրական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հաստատում և գործողության մեջ է դնում պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը, դրանց կիրարկման հրահանգները, միանվագ հաշվառումների, հետազոտությունների, հաշվեգրումների ձևերն ու ծրագրերը.

գ) ապահովում է վիճակագրական տեղեկատվության պահպանումը, պաշտպանումը, պետական և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը: Վիճակագրական մարմինների աշխատողները գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվություն են կրում պետական և առևտրային գաղտնիքների հրապարակման համար.

դ) վիճակագրական համատարած դիտարկումներին զուգընթաց լայնորեն իրականացնում է ընտրանքային հաշվեգրումներ, հետազոտություններ և հարցումներ.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքներ է տանում հանրապետության տնտեսությունում ազգային հաշիվների համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ` միջազգային չափանիշներին համապատասխան.

զ) պատրաստում և հանրապետության իրավասու պետական մարմիններին է ներկայացնում հանրապետության սոցիալական և տնտեսական դրության վերաբերյալ ամենամսյա զեկուցագիր, պարբերաբար` հանրապետության սոցիալական և տնտեսական վիճակի ու հրատապ նշանակություն ունեցող առանձին հարցերի վերաբերյալ վերլուծական զեկուցագրեր և մեկնաբանություններ.

է) ուսումնասիրում է սոցիալական գործընթացները, բնակչության կենսամակարդակը, կյանքի պայմանները: Անցկացնում է սոցիալ-ժողովրդագրական հետազոտություններ, հարցումներ, կազմակերպում ընտանեկան բյուջեների հետազոտություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ անցկացնում մարդահամարներ.

ը) իրականացնում է հանրապետության տնտեսությունում սկզբնական հաշվառմանն ու հաշվետվություններին վերաբերող հարցերի ընդհանուր ղեկավարումը, այդ նպատակով ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին տալիս է մեթոդական ցուցումներ պետական վիճակագրության սկզբնական հաշվառման և հաշվետվությունների կազմակերպման ու կատարելագործման վերաբերյալ: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ստուգում է ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում վիճակագրական հաշվառման և հաշվետվության դրվածքն ու տվյալների արժանահավատությունը.

թ) զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ ընթացիկ և տարեկան արդյունքները: Պարբերաբար լուսաբանում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կատարումը, գների ինդեքսների և բնակչության կենսամակարդակի մասին տվյալները.

ժ) կազմակերպում է հանրապետությունում գործող ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերի բլանկներով և դրանց լրացման վերաբերյալ հրահանգներով անվճար ապահովման աշխատանքները.

ի) համագործակցում է այլ պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների և այլ միջազգային կազմակերպությունների հետ, իր գործունեության ընթացքում օգտագործում է միջազգային վիճակագրական կազմակերպությունների խորհրդատվությունները և այլ երկրների առաջավոր փորձը:

6. Իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով վարչությունն իրավունք ունի`

ա) անվճար ստանալու Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանի Հանրապետությունում գործող ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից (այդ թվում` ֆինանսավարկային), քաղաքացիներից պետական հաշվետվություն (այդ թվում` առևտրային գաղտնիք պարունակող).

բ) ստանալու անհրաժեշտ տեղեկություն (հարցումների, հարցաթերթիկների ձևով) և ներկայացվող հաշվետվություններին կից բացատրություններ` վիճակագրական և հաշվառման աշխատանքների մշակման ցանկացած փուլում, անհրաժեշտ ծավալներով և նախատեսված ժամկետներում.

գ) վիճակագրական դիտարկումների անցկացման համար պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ տվյալներ ստանալու քաղաքացիներից` նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, այդ թվում` տնային տնտեսությունների մասին.

դ) հրապարակայնորեն պարզաբանելու վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման ու մեկնաբանման դեպքերը.

ե) ներդնելու իր կողմից հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձևերը.

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վիճակագրության ու հաշվառման հարցերի վերաբերյալ ընդունելու նորմատիվ ակտեր, հրապարակելու հրամաններ և հաստատելու հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է վիճակագրական դիտարկման օբյեկտների համար.

է) վերահսկողություն իրականացնելու վիճակագրական դիտարկման օբյեկտների կողմից վիճակագրության և հաշվառման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

ը) կատարելու ուղղումներ պետական հաշվետվություններում հաշվետվական տվյալների անճշտությունների և աղավաղումների հայտնաբերման դեպքում` պարտավորեցնելով համապատասխան անճշտությունը և աղավաղումը թույլ տված օբյեկտներին ու քաղաքացիներին այդ ուղղումները կատարել սկզբնական հաշվառման և հաշվապահական փաստաթղթերում, փոխկապակցված այլ ցուցանիշներում.

թ) օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու վիճակագրության մասին օրենսդրության խախտումների համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

ժ) վիճակագրության և հաշվառման հարցերի վերաբերյալ անցկացնելու պաշտոնական փորձաքննություն:

 

III. Վարչության աշխատանքի կազմակերպումը

 

7. Վարչության համակարգն ընդգրկում է վիճակագրության և պետական ռեգիստրի Երևան քաղաքի և մարզային վարչությունները, նրանց կառուցվածքային տարածքային ստորաբաժանումներն ու տեղեկատվահրատարակչական կենտրոնը:

8. Վարչությունը պետական վիճակագրության համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

Վարչությունը մյուս նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

9. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր համակարգի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները, ապահովում պետական սեփականության պահպանությունն ու դրա նկատմամբ խնայողական վերաբերմունքը:

10. Վարչությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է պետական վիճակագրությանն առնչվող օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ընդունած հրամաններն ու հրահանգները:

11. Վարչությունը պետական վիճակագրության կազմակերպման և համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

12. Վարչությունը գլխավորում է պետ-նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Վարչության պետ-նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետ-նախարարի հետ:

13. Վարչության պետ-նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է պետ-նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և վարչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` վարչության համակարգի գործունեության համար.

գ) կատարում է վարչության պետ-նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) հաստատում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) առաջարկում է վարչության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

է) կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.

ը) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարչության աշխատողներին, կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ.

թ) օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում վարչության կենտրոնական ապարատի աշխատողների ու ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ:

14. Վարչության պետ-նախարարի բացակայության ժամանակ վարչության պետ-նախարարի պարտականությունները կատարում է վարչության պետ-նախարարի առաջին տեղակալը:

15. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում է վարչության պետ-նախարարը (կոլեգիայի նախագահ), պետ-նախարարի տեղակալները` ի պաշտոնե, ինչպես նաև վարչության և նրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների այլ ղեկավար աշխատողներ:

16. Վարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի գործնական ղեկավարման, ստուգումների, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում վարչության վարչությունների և բաժինների, ինչպես նաև ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են վարչության պետ-նախարարի հրամաններով: Վարչության պետ-նախարարի և կոլեգիայի անդամների միջև առկա տարաձայնությունների դեպքում պետ-նախարարը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Վիճակագրական ցուցանիշների համակարգի, հաշվառումների և հետազոտությունների ծրագրերի, մեթոդաբանության կատարելագործման համար վարչությունում ստեղծվում է գիտամեթոդաբանական խորհուրդ` վարչության պետ-նախարարի (նախագահ), շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գիտամեթոդաբանական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը` հաստատում է վարչության պետ-նախարարը:

18. Վարչությունը մասնակցում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

19. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ենթակայության ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները:

20. Վարչությունը համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին թույլտվություն է տալիս պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու համար:

21. Վարչությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

22. Վարչությունը համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին թույլտվություն է տալիս իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

23. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

24. Վարչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

25. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

26. Վարչության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 22-Ի ԹԻՎ 172 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

._______________________.    .________________________.

|ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԱԽԱՐԱՐԻ|____| ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԱԽԱՐԱՐ |_______________.

|     ԱՇԽԱՏԱԿԱԶՄ        |    .________________________.               |

._______________________.                |                            |

._________________________________________________.         |

|                 |               |               |         |

.________________.    .________.      .________.     .________.     |

| ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |    | ՏԵՂԱԿԱԼ|      | ՏԵՂԱԿԱԼ|     | ՏԵՂԱԿԱԼ|     |

.________________.    .________.      .________.     .________.     |

.___________.                  |               |              ._________.|

|                              ._________.     .__________.             ||

|  ._________________.   ._____________. |  .___________. | ._________. ||

|  |  ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ |   |ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ, | |  |ԱՄՓՈՓ ԱՇ-  | | |ԳՅՈՒՂԱՏՆ-| ||

|__| ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ |   |ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒ-| |  |ԽԱՏԱՆՔՆԵՐԻ | | |ՏԵՍՈՒԹՅԱՆ|_||

|  | ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵ-|   |ԹՅԱՆ         |_|  |   ԵՎ      |_| |  ԲԱԺԻՆ  | ||

|  |    ՐԻ ԲԱԺԻՆ     |   | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | |  |ՏԵՂԵԿԱՏՎՈՒ-| | ._________. ||

|  ._________________.   ._____________. |  |ԹՅԱՆ ԲԱԺԻՆ | |             ||

|  ._________________.   ._____________. |  .___________. | ._________. ||

|__|  ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ- |   |ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ | |  .___________. | | ՏՆԱՅԻՆ  | ||

|  |   ԹՅԱՆ ԲԱԺԻՆ    |   |ՏԵԽՆՈԼՈԳԻԱ-  | |  |ԿԱՊԻՏԱԼ ՇԻ-| | | ՏՆՏԵՍՈՒ-| ||

|  ._________________.   |ՆԵՐԻ         |_|  |ՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ| | |ԹՅՈՒՆՆԵՐԻ|_||

|  ._________________.   | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | |  |ԵՎ ԻՆՎԵՍՏԻ-|_| | ՎԻՃԱԿԱ- | ||

|  |  ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵ-|   ._____________. |  |ՑԻԱՆԵՐԻ ԲԱ-| | |ԳՐՈՒԹՅԱՆ | ||

|__|  ԿՇՌԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ|   ._____________. |  |   ԺԻՆ     | | |  ԲԱԺԻՆ  | ||

|  |  ՏՆՏԵՍԱԿԱՆ      |   |ԳՆԵՐԻ ԵՎ ՄԻ- | |  .___________. | ._________. ||

|  |   ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ  |   |ՋԱԶԳԱՅԻՆ ՀԱ- | |  .___________. | .__________.||

|  ._________________.   |ՄԱԴՐՈՒՄՆԵՐԻ  |_|  |ՏՐԱՆՍՊՈՐՏԻ,| | |ՎԻՃԱԿԱԳՐԱ-|||

|  ._________________.   |   ԲԱԺԻՆ     | |  |ԿԱՊԻ ԵՎ ԾԱ-| | |ԿԱՆ ՀԵՏԱ- |||

|  |  ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ  |   ._____________. |  |ՌԱՅՈՒԹՅՈՒՆ-|_| |ԶՈՏՈՒ-    |||

|__|  ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒ-|   ._____________. |  |ՆԵՐԻ ԲԱԺԻՆ | | |ԹՅՈՒՆՆԵՐԻ |||

|  |   ԹՅԱՆ ԲԱԺԻՆ    |   |ԳՈՐԾԵՐԻ ԿԱ-  |_|  .___________. | |ՄԵԹՈԴԱԲԱ- |||

|  ._________________.   |ՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ| |  .___________. | |ՆՈՒԹՅԱՆ   |||

|  ._________________.   ._____________. |  |ԱՌԵՎՏՐԻ,   | | | ԲԱԺԻՆ    |||

|  |    ԸՆԴՀԱՆՈՒՐ    |   ._____________. |  |ՍՊԱՍԱՐԿՈՒՄ-| | .__________.||

.__| ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ |   |ՏԱՐԱԾՔԱՅԻՆ   | |  |ՆԵՐԻ ԲԱԺԻՆ |_| .__________.||

|  ԲԱԺԻՆ  | |ՎԻՃԱԿԱԳՐՈՒ- |_. .___________. | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ|||

._________________.   |ԹՅԱՆ ԲԱԺԻՆ   |    .___________. | |  ՈԼՈՐՏԻ  |||

._____________.    |ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | | | ՃՅՈՒՂԵՐԻ |||

|             |ՎԻՃԱԿԱԳՐԱ- |_. |  ՎԻՃԱԿԱ- |||

|             |ԿԱՆ ՀԱՄԱ - |   | ԳՐՈՒԹՅԱՆ |||

|             |ԳՈՐԾԱԿՑՈՒ- |   |   ԲԱԺԻՆ  |||

|             |ԹՅԱՆ ԲԱԺԻՆ |   .__________.||

|             .___________.   .__________.||

|                             |ԶԲԱՂՎԱԾՈՒ-|||

|                             |ԹՅԱՆ, ԱՇ- |||

|                             |ԽԱՏԱՆՔԻ   |.|

|                             |ՎԱՐՁԱՏՐՄԱՆ| |

|                             |  ԲԱԺԻՆ   | |

|                             .__________. |

|                                          |

.___________________________________________________|

|                  |                |               |

|                  |                |               |

.________________.   ._____________. .____________.         |

| ԵՐԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԱ-|   | 10 ՄԱՐԶԱՅԻՆ | | ՏԵՂԵԿԱՏՎԱ- |         |

| ԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ    |   | ՎԻՃԱԿԱԳՐՈՒ- | | ՀՐԱՏԱՐԱԿՉԱ-|         |

|ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ|   | ԹՅԱՆ ԵՎ ՊԵ- | | ԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ|         |

|   ՔԱՂԱՔԱՅԻՆ    |   | ՏԱԿԱՆ ՌԵԳԻՍ-| .____________.         |

|  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |   | ՏՐԻ ՎԱՐՉՈՒ- |                        |

.________________.   |  ԹՅՈՒՆՆԵՐ   |                        |

._____________.                        |

|

|

.____________________________________.    |

| ՀԱՅՊԵՏՌԵԳԻՍՏՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |____|

.____________________________________.    |

|

.____________________________________.    |

|      ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ        |____|

.____________________________________.    |

|

.____________________________________.    |

|ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺԻՆ|____.

.____________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.03.1996
N 172
Որոշում