040.0509.090601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2001 թվականի N 509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Երևանի Հյուսիս-արևմտյան Գ-3 թաղամասի «Ա» մանկապարտեզի անավարտ շինարարության օբյեկտը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսական միջոցներով այն սահմանված կարգով որպես բնակարանային ֆոնդ վերակառուցելու և Երևան քաղաքի դպրոցական շենքերում ու դպրոցների հանրակացարաններում բնակվող փախստականների ընտանիքներին տրամադրելու նպատակով:
2. Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` նշված օբյեկտի վերակառուցման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից տրված համապատասխան եզրակացության և սահմանված կարգով մշակված ու հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 9-ից: