ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 1994 թ. թիվ 204
ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և թույլատրել նրան`
ա) երկաթուղով տեղական (ներհանրապետական) հաղորդակցություններում բեռնափոխադրումների սակագները սահմանել մինչև 15 տոկոս սահմանային շահութաբերությամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ.
բ) երկաթուղով միջպետական հաղորդակցություններում ուղևորների և ուղեբեռների փոխադրման սակագները սահմանել ԱՊՀ անդամ պետությունների կողմից ընդունված միասնական սակագների չափով:
Սակագները սահմանել դրամով` ելնելով նախորդ ամսվա 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ռուսական ռուբլու նկատմամբ սահմանված կուրսից.
գ) սահմանել երկաթուղային տրանսպորտով ներհանրապետական և մերձքաղաքային երկաթուղիներում ուղևորների փոխադրման սակագները` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 2-ի թիվ 204 որոշմամբ
Ց Ա Ն Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի «Երկաթգծով բեռների և ուղևորների տեղափոխման սակագների մասնակի փոփոխման մասին» թիվ 129 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 20-ի «Երկաթուղային տրանսպորտով ուղևորների և ձեռնածանրոցների փոխադրման սակագների կարգավորման մասին» թիվ 523 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 31-ի «Երկաթգծով բեռների փոխադրման սակագների մասնակի փոփոխման մասին» թիվ 544 որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի «Գների և սակագների փոփոխման մասին» թիվ 16 որոշման թիվ 2 հավելվածը երկաթգծով ուղևորների և ուղեբեռների տեղափոխման մասում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 1-ի «Երկաթուղով ուղիղ (միջպետական) և տեղական հաղորդակցություններում բեռների տեղափոխման սակագների բարձրացման մասին» թիվ 143 որոշումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 4-ի «Երկաթգծով բեռների փոխադրման սակագների մասնակի փոփոխման մասին» թիվ 499 որոշումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Երկաթգծով բեռների և ուղևորների փոխադրման սակագների մասին» թիվ 636 որոշումը: