041.0429.110601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2001 թվականի N 429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Սանկտ Պետերբուրգում կայանալիք հոբելյանական 5-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2001 թվականի հունիսի 12-17-ը Սանկտ Պետերբուրգ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Վ. Քոչարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
2. Ա. Պետրոսյանի, Վ. Քոչարյանի և Ա. Զիրոյանի Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև համաժողովին մասնակցության պարտադիր վճարումները (յուրաքանչյուր անդամին 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը: