041.0431.130601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2001 թվականի N 431
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի երկրորդ նիստը 2001 թվականի հունիսի 13-15-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` նիստի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան դահլիճները և սպասարկման համար հատկացնել «Չայկա» մակնիշի մեկ ավտոմեքենա:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ապահովել նիստի աշխատանքների նախապատրաստումն ու անցկացումը Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստի աշխատանքները:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու և նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 2189500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: