Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՅՈՒՋԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0530.140601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2001 թվականի N 530

 

ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կողմից էներգակիրների ներկրման համար պայմաններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին սահմանված կարգով տեղեկացնել միջուկային վառելիքի ներկրման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 11,7 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի ստացումից հրաժարվելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

i

ա) էներգակիրների ներկրման և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով Միջպետական բանկից 10.0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով վարկ` 18 ամիս մարման ժամկետով (սկսած երաշխիքի տրամադրման պահից), ներգրավելու համար «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք (երաշխիքներ), որպես վարկի հիմնական գումարի և տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսագումարի վճարման պարտավորության ապահովման միջոց.

բ) բյուջետային երաշխիքի կատարման դեպքում պետության հետադարձ պահանջի ապահովման նպատակով` պահման կարգով վերցնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկվող հասարակ մուրհակներ, որոնցով թողարկողը պարտավորվում է որոշակի ժամկետից սկսած վճարել մուրհակի գումարը կամ մուրհակն ընդունել որպես իր կողմից արտադրվող (իրացվող) ապրանքի դիմաց վճարում.

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ապահովել`

«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրաէներգիայի գծով պարտավորության դիմաց 9.0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով հասարակ մուրհակների թողարկումը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից դրանց գրավադրումը Միջպետական բանկում` որպես ներգրավվող վարկի ապահովություն.

«Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը բնական գազի գծով պարտավորության դիմաց 6.0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով հասարակ մուրհակների թողարկումը` «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության վճարման երաշխավորությամբ (ավալ), փոխանցումը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության փոխատվության դիմաց և վերջինիս կողմից դրանց գրավադրումը Միջպետական բանկում` որպես ներգրավվող վարկի ապահովություն:

(2-րդ կետը փոփ. 10.08.01 թիվ 729, 19.10.01 թիվ 1012 որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2001
N 530
Որոշում