Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0531.140601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2001 թվականի N 531

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռեպինի 6 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու կրթահամալիրի` 3-րդ աստիճանի վնասվածության նախկին հանրակացարանի շենքը հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` սահմանված կարգով որպես 40 բնակարան ունեցող բնակելի շենք վերակառուցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2001
N 531
Որոշում