Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0874.180601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի առաջին մասով` որոշում եմ.

1. 2001 թվականի հունիսի 25-ին ժամը 12.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (քննարկման շարունակություն).

բ) «Հայաստանի Հանրապետության դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարների ծախսման ուղղությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

գ) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

դ) «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ե) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

զ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

է) «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ը) «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

թ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժ) «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժա) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժբ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժգ) «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախագիծը.

ժդ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժե) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժզ) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ժէ) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ժը) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ժթ) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ի) «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

իա) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

իբ) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

իգ) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

իդ) «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

իե) «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

իզ) «Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

իէ) միջազգային պայմանագրի վավերացում`

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև փոխառության ծրագրի (Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր) համաձայնագիրը (30 ապրիլի 2001 թվական, Երևան):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

18 հունիսի 2001 թ.

ՆՀ-874

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.06.2001
N ՆՀ-874
Հրամանագիր