040.0546.200601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2001 թվականի N 546
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) N 15 հավելվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ներդնել WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգը` ներկայումս գործող CK-42 համակարգի փոխարեն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 20-ից: