Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0557.210601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2001 թվականի N 557

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`

ա) եռամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքները.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հունիսի 21-ի N 556 որոշմամբ

 

i

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներածություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկայիս վիճակը համահունչ է երկրի ընդհանուր ծանր տնտեսական վիճակին: Խորհրդային ժամանակներից ժառանգած ուռճացված մահճակալային ֆոնդ` գերհագեցած կադրային ռեսուրսներով, զբաղվածության չափազանց ցածր ցուցանիշներով: Արդյունքում` ծախսատարության տեսանկյունից ծայրահեղ չարդարացված հիվանդանոցային հզորություններ, թերծանրաբեռնված ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ:

Ներկայիս առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության արդյունավետ օգտագործմանը խոչընդոտում է պետական բյուջեի կողմից անբավարար ֆինանսավորումը, բնակչության վճարունակության խիստ անկումը, պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը: Հիվանդանոցային ծառայությունում առկա են չօգտագործված կարողությունները, առանձին մասնագիտությունների գծով մահճակալների անհամաչափ բաշխումը, հիվանդանոցների թվի, չափերի, զբաղվածության և իրականացվող ծառայությունների անհամարժեքությունը, ցածրորակ և անհամաչափ բաշխված բժշկական տեխնոլոգիաները և հիվանդանոցների անհամաչափ աշխարհագրական տեղաբաշխումը: Այս գործոններն ստեղծում են լուրջ խոչընդոտներ` համակարգի զարգացման, առկա սուղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և որակյալ բուժական ծառայությունների ծավալման համար, որոնք իրենց հերթին նպաստում են հիվանդանոցային ծառայությունների գների բարձրացմանը, մատչելիության և որակի անկմանը:

Ինչ վերաբերում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն իրականացնող ուռճացված օղակին, ապա այն լիարժեք չի ապահովում բնակչության որակյալ մասնագիտական բուժօգնությունը, մոտ չի կանգնած համայնքին, ընտանիքին, նկատելի անհավասարություն կա գյուղական և քաղաքային առողջապահության մակարդակների միջև:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համակարգի հզորությունների օպտիմալացումն այն հաշվով, որ պետությունը հնարավորություն ունենա իրականացնելու հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ առողջապահության նախարարության օպտիմալացման հայեցակարգը` ստորև ներկայացվում է Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:

 

Ներկա իրավիճակը

 

Տավուշի մարզն զբաղեցնում է 2710 ք. կմ տարածք, բնակչության թիվը` 155750 մարդ: Բնակչությունը հիմնականում տեղաբաշխված է քաղաքներում`

 

Իջևանի վարչատարածք` 51.150 մարդ, որից`

ք. Իջևան` 18.970 մարդ

Դիլիջանի վարչատարածք` 31060 մարդ, որից`

ք. Դիլիջան` 23.825 մարդ

Նոյեմբերյանի վարչատարածք` 36.520 մարդ, որից`

ք. Նոյեմբերյան` 7.838 մարդ

Բերդի վարչատարածք` 37.020 մարդ, որից`

ք. Բերդ` 19.969 մարդ:

Սահմանի երկարությունը` 400 կմ, որից`

Ադրբեջանի Հանրապետության հետ` 352 կմ,

Տավուշի մարզային ենթակայության առողջապահության համակարգն ընդգրկում է 28 ՓԲԸ` որից`

. 4 հիվանդանոց (Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան)

. 4 պոլիկլինիկա (Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան)

. 1 մոր և մանկան առողջության կենտրոն (Իջևան)

. 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա (Իջևան)

. 3 առողջության կենտրոն (Աչաջուր, Արծվաբերդ, Այգեձոր)

. 14 գյուղական բժշկական ամբուլատորիա

. 1 շտապ օգնության կայան (Բերդ)

Մարզի տարածքում գործում են նաև հանրապետական ենթակայության

. Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանը

. Դիլիջանի մեծահասակների հակատուբերկուլյոզային առողջարանը

 

Ներկայումս մարզի առողջապահության համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության պահանջարկը: Արդյունքում, ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու ներկա պայմաններում բուժօգնություն և սպասարկում իրականացնողների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները:

Ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտների կարգավիճակ ստացած բուժհաստատությունները, որոնք պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվում են ըստ բնակչության թվաքանակի, ի վիճակի չեն ծածկելու տնտեսական ծախսերը, նաև վճարելու աշխատավարձ:

Կից ներկայացվող տեղեկատվական աղյուսակները բնորոշում են բուժհիմնարկների փաստացի իրավիճակը:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն

 

.__________________________________________________________________________.

|Բուժհաստատության |Նախատեսված  |Փաստացի  |Բժիշկ|Բուժ |Այլ    | Սպասարկվող  |

|անվանումը        |հաճախումների|հզորու-  |     |քույր|աշխատող|բնակչությունը|

|                 |թիվը/1 հերթ |թյունը   |     |     |       |             |

|                 |            |(հաճա-   |     |     |       |             |

|                 |            |խում)    |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Իջևանի           |500         |122.7    |20   |57   |21     |18970        |

|պոլիկլինիկա      |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Իջևանի  մոր և    |            |         |11   |25   |8      |6652         |

|մանկան           |            |         |     |     |       |             |

|առողջության      |            |         |     |     |       |             |

|կենտրոն          |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Իջևանի           |            |         |2    |10   |4      |51150        |

|ստոմատոլոգիական  |            |         |     |     |       |             |

|պոլիկլինիկա      |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Այգեհովիտի ԳԲԱ   |            |         |4    |20   |4      |4874         |

|(Վազաշեն, Կայան) |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Աչաջրի ԱԿ/       |            |         |3    |14   |9      |4957         |

|Ակնաղբյուր       |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Սևքարի  ԳԲԱ      |            |         |2    |12   |5      |5426         |

|(Բերքաբեր,       |            |         |     |     |       |             |

|Սարիգյուղ,       |            |         |     |     |       |             |

|Ն. Ծաղկավան,     |            |         |     |     |       |             |

|Կիրանց, Աճարկոտ) |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Խաշթառակի ԳԲԱ    |            |         |2    |14   |6      |6466         |

|(Ազատամուտ,      |            |         |     |     |       |             |

|Դիտավան,         |            |         |     |     |       |             |

|Լուսահովիտ)      |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Գանձաքարի ԳԲԱ    |            |         |2    |8    |3      |3803         |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Ընդամենը` Իջևանի |            |         |46   |160  |60     |51150        |

|տարածաշրջանում   |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Նոյեմբերյանի     |100         |64.8     |19   |34   |15     |7830         |

|պոլիկլինիկա      |            |         |     |     |       |             |

|(Դովեղ, Ջուջևան) |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Բագրատաշենի ԳԲԱ  |            |         |3    |9    |3      |5208         |

|(Դեղձավան,       |            |         |     |     |       |             |

|Պտղավան,         |            |         |     |     |       |             |

|Դեբեդավան)       |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Այրումի ԳԲԱ      |            |         |3    |8    |2      |5018         |

|(Լճկաձոր, Արճիս) |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Զորականի ԳԲԱ/    |            |         |1    |4    |2      |2659         |

|Հաղթանակ         |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Բերդավանի ԳԲԱ    |            |         |2    |7    |3      |3623         |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Կողբի ԳԲԱ        |            |         |3    |11   |4      |5223         |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Ոսկևանի  ԳԲԱ     |            |         |1    |11   |2      |3335         |

|(Բաղանիս,        |            |         |     |     |       |             |

|Ոսկեպար)         |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Կոթիի ԳԲԱ/       |            |         |1    |8    |2      |3624         |

|Բարեկամավան      |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Ընդամենը`        |            |         |33   |92   |33     |36520        |

|Նոյեմբերյանի     |            |         |     |     |       |             |

|տարածաշրջանում   |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Բերդի պոլիկլինիկա|400         |151.2    |24   |50   |16     |19969        |

|(Այգեպար, Ն. Կ.  |            |         |     |     |       |             |

|Աղբյուր, Վ. Կ.   |            |         |     |     |       |             |

|Աղբյուր, Թովուզ, |            |         |     |     |       |             |

|Չինչին, Նավուր,  |            |         |     |     |       |             |

|Իծաքար)          |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Մոսեսգեղի ԳԲԱ    |            |         |1    |6    |3      |2883         |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Այգեձորի ԱԿ      |            |         |3    |9    |8      |4434         |

|(Չինարի)         |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Արծվաբերդի ԱԿ    |            |         |5    |40   |20     |6407         |

|(Նորաշեն,        |            |         |     |     |       |             |

|Չորաթան)         |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Պառավաքարի ԳԲԱ   |            |         |2    |10   |5      |3560         |

|(Վ. Ծաղկավան,    |            |         |     |     |       |             |

|Վարագավան)       |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|.___

|Ընդամենը` Բերդի  |            |         |35   |115  |52     |37020        |

|տարածաշրջանում   |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Դիլիջանի         |150         |124.4    |29   |68   |13     |23825        |

|պոլիկլինիկա      |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Հաղարծնի ԳԲԱ     |            |         |5    |21   |10     |7239         |

|(Թեղուտ, Գոշ)    |            |         |     |     |       |             |

|_________________|____________|_________|_____|_____|_______|_____________|

|Ընդամենը`        |            |         |34   |89   |23     |31060        |

|Դիլիջանի         |            |         |     |     |       |             |

|տարածաշրջանում   |            |         |     |     |       |             |

.__________________________________________________________________________.

 

Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն

 

.__________________________________________________________________________.

|Բուժհաստատության |Մահճա-  |1 հիվանդի|Ծանրա-  |Բժիշկ|Բուժ |Ընդհանուր|Տարածք|

|անվանումը        |կալների |բուժման  |բեռնվա- |     |քույր|աշխատող. | (քմ) |

|                 |թիվը    |միջին    |ծությու-|     |     |թիվը     |      |

|                 |(2000թ.)|տևողու-  |նը (%)  |     |     |         |      |

|                 |        |թյունը   |        |     |     |         |      |

|                 |        |(օր)     |        |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|Իջևանի           |235     |8.1      |15.3    |32   |99   |222      |1700  |

|հիվանդանոց       |        |         |        |     |     |         |      |

|(բաժանմունքներ)  |        |         |        |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|թերապևտիկ        |55      |8.50     |9.8     |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|վիրաբուժական     |35      |13.4     |31.5    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|մանկական         |30      |8.8      |11.4    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ինֆեկցիոն        |20      |9.2      |15.3    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|տրավմատոլոգիական |15      |13.0     |22      |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|քիթ-կոկորդ-ականջ |10      |1.9      |3.6     |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|նյարդաբանական    |10      |7.2      |9.9     |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ծննդաբերական     |30      |4.4      |17.7    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|գինեկոլոգիական   |10      |10.1     |15.8    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|հղիների պաթոլոգիա|10      |7.3      |14.8    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|աբորտների        |10      |1.0      |1.3     |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|Դիլիջանի         |200     |9.0      |11.2    |33   |85   |165      |1710  |

|հիվանդանոց       |        |         |        |     |     |         |      |

|(բաժանմունքներ)  |        |         |        |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|թերապևտիկ        |60      |14.4     |8.6     |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|վիրաբուժական     |40      |15.6     |17.3    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|մանկական         |30      |9.3      |4.7     |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ինֆեկցիոն        |15      |14.8     |12.7    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|քիթ-կոկորդ-ականջ |10      |-        |-       |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ակնաբուժական     |5       |-        |-       |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ծննդաբերական     |18      |6.0      |23.3    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|գինեկոլոգիական   |12      |9.5      |11.7    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|հղիների պաթոլոգիա|7       |11.4     |20.6    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|աբորտների        |3       |0.9      |1.8     |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|Նոյեմբերյանի     |90      |9.0      |28.3    |16   |58   |126      |1500  |

|հիվանդանոց       |        |         |        |     |     |         |      |

|(բաժանմունքներ)  |        |         |        |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|թերապևտիկ        |25      |12.0     |20.4    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|վիրաբուժական     |20      |11.6     |38.7    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|մանկական         |13      |8.4      |18.1    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ինֆեկցիոն        |15      |9.2      |10.5    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ծննդաբերական     |4       |7.2      |80.9    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|գինեկոլոգիական   |4       |5.8      |25      |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|հղիների պաթոլոգիա|2       |7.5      |99.4    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|աբորտների        |4       |1.0      |1.7     |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|Բերդի հիվանդանոց |101     |9.1      |35.2    |14   |52   |117      |1500  |

|(բաժանմունքներ)  |        |         |        |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|թերապևտիկ        |20      |11.8     |27.9    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|վիրաբուժական     |25      |10.0     |37.9    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|մանկական         |10      |11.9     |49      |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ինֆեկցիոն        |15      |14.2     |38.4    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|քիթ-կոկորդ-ականջ |5       |7.2      |14.6    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|ծննդաբերական     |10      |5.2      |4538    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|գինեկոլոգիա      |5       |12.8     |40.1    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|հղիների պաթոլոգիա|5       |13.8     |32.6    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|աբորտների        |6       |2.2      |14.6    |     |     |         |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|Այգեձորի ԱԿ      |25      |7.3      |135     |3    |9    |20       |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|Արծվաբերդի       |50      |7.7      |21.1    |5    |40   |65       |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|Աչաջրի ԱԿ        |20      |5.1      |4.9     |3    |14   |26       |      |

|_________________|________|_________|________|_____|_____|_________|______|

|Ընդամենը` մարզում|721     |8.8      |18.7    |106  |357  |741      |      |

.__________________________________________________________________________.

 

Սպասվելիք իրավիճակ

 

Օպտիմալացման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է`

. հստակեցնել մարզի բուժհաստատությունների ռեալ հզորությունները և

ծավալված մահճակալային ֆոնդը,

. կրճատել բուժհաստատությունների չծանրաբեռնված կարողությունները,

. վերակազմակերպել, հարկ եղած դեպքում լուծարել այն

բուժհաստատությունները, որոնք գործում են ոչ արդյունավետ և

առողջապահական նորմերին անհամապատասխան,

. տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով միավորել

բուժհաստատությունների շենքային տարածքները,

. արդյունավետ օգտագործել կադրային ներուժը,

. իրականացնել բուժհաստատությունների մասնավորեցումը,

. վերականգնել բուժհաստատությունների ֆունկցիոնալ և կառուցվածքային

կապերը:

 

Օպտիմալացման հիմնախնդիրներն են`

. առաջնային և երկրորդային բուժօգնության հստակ սահմանազատումը,

. առավելագույն հնարավորությունների ստեղծումը ստացիոնար բուժօգնությունը

ամբուլատոր-պոլիկլինիկականով փոխարինելու համար` ընդլայնելով ստացիոնար

և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շփման եզրերը,

. առաջնային օղակի զարգացում և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի

աստիճանական փոխարինում ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001-

2005 թ.),

. ստացիոնար ծառայությունների վերակազմակերպումը բուժօգնության

ինտենսիվության մակարդակին համապատասխան,

. մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացումը,

. առկա հնարավորությունների ուսումնասիրումը և ներհիվանդանոցային

բաժանմունքների ու բուժհաստատությունների միացումը,

. բժշկական կադրերի վերամասնագիտացումը, վերադասավորումը:

 

Ծրագիրն իրականացնելու համար հարկավոր է ուսումնասիրել առկա առողջապահական համակարգի հնարավորությունները և իրականացնել բուժհաստատությունների կամ ներհիվանդանոցային բաժանմունքների միաձուլում, մահճակալների թիվ/բնակչություն ցուցանիշի ստանդարտների ճշտում, մշակել նեղ մասնագետ/բնակչություն ցուցանիշը և, ելնելով դրանից, իրականացնել մարդկային ռեսուրսների պլանավորում:

Ելնելով Տավուշի մարզի ներկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, աշխատատեղերի բացակայությունից, այն հանգամանքից, որ մարզը գտնվում է սահմանամերձ գոտում, առաջարկվում է առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագիրն իրականացնելիս ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, որն արտահայտված է նաև ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին որոշման մեջ:

Մարզում ուսումնասիրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը վերաբերող բազային տվյալները և հստակեցվել են մարզում գործող ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատությունների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները: Ծրագրի նպատակն է ապահովել`

. կադրային ներուժի նպատակային և արդյունավետ տեղաբաշխումը,

. ֆինանսական ծախսերի կրճատում և ռացիոնալ օգտագործումը,

. բժշկական օգնության և սպասարկման որակ և մատչելիությունը,

. վարչական կառավարման մեխանիզմների պարզեցումը:

 

Համաձայն առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության` բուժօգնության առաջնային մակարդակի հիմքը պետք է կազմի ընտանեկան բժիշկը (կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկը): Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումն ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005 թ.), կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը: Մինչև ընտանեկան բժշկի ինստիտուտի լիովին ձևավորումը, մարզում գործող պոլիկլինիկաները կաշխատեն նույն կարգավիճակով: Հետագայում յուրաքանչյուր պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Բուժօգնության կազմակերպումը կիրականացվի թիմային սկզբունքով` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Անցումային շրջանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռևս կպահպանվի: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից և անհրաժեշտ թվով ընտանեկան բժիշկներով համալրվելուց հետո նեղ մասնագիտական ծառայությունները կտեղափոխվեն հիվանդանոցային օղակ:

Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է`

. Մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացում: Միացման դեպքում

պետք է դիտարկվեն հնարավոր տարբերակները, երբ մանկական պոլիկլինիկան է

տեղափոխվում մեծահասակների պոլիկլինիկա, կամ մեծահասակների

պոլիկլինիկան` մանկական, կախված այն հանգամանքից, թե ում շենքային

հարմարություններն են ավելի բարվոք, և որ պոլիկլինիկայի

գործունեության ցուցանիշներն ավելի բարձր են:

. Այն գյուղական բժշկական ամբուլատորիաները, որոնք Համաշխարհային բանկի

վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցվել կամ վերանորոգվել են,

որտեղ արդեն աշխատում են վերապատրաստված ընտանեկան բժիշկներ` թողնել

նախկին կարգավիճակով:

. Մարզի մյուս գյուղական բժշկական ամբուլատորիաները միացնել տարածքային

պոլիկլինիկաներին: Ամբուլատոր ծառայությունն իր հագեցվածությամբ և

հնարավորություններով ի վիճակի չէ լիարժեք հետազոտել, ախտորոշել և

կազմակերպել իր տարածքի հիվանդների բուժումը: Լաբորատոր, գործիքային,

նեղ մասնագիտական հետազոտությունները, շատ դեպքերում, կատարվում են

պոլիկլինիկաներում, սակայն ֆինանսավորումն ստանում է գյուղական

ամբուլատոր ծառայությունը:

. Մարզի ստոմատոլոգիական պոլիկլինիկաները ներկայացնել մասնավորեցման:

 

Ըստ վարչատարածքների` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունում առաջարկվում է`

Իջևանի վարչատարածք`

1. Իջևան քաղաքի մոր և մանկան առողջության կենտրոնը ժամանակավորապես թողնել նախկին կարգավիճակով:

2. Այգեհովիտի, Խաշթառակի բժշկական ամբուլատորիաները միացնել «Իջևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին:

3. Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:

 

Դիլիջանի վարչատարածք`

. Առանձին շենքում գործող մանկական կոնսուլտացիայի բաժանմունքը տեղափոխել

և միացնել «Դիլիջանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին: Պոլիկլինիկային միացնել

Հաղարծնի գյուղական բժշկական ամբուլատորիան:

Արդյունքում կազատվի մանկական կոնսուլտացիայի շենքը` 300 քմ տարածքով:

 

Բերդի վարչատարածք`

1. (1-ին կետն ուժը կորցրել է 25.12.08 թիվ 1572-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.12.08 թիվ 1572-Ն որոշում)

3. Արծվաբերդի առողջության կենտրոնը թողնել նախկին կարգավիճակով.

4. Լուծարել «Բերդի մանկական պոլիկլինիկա» և «Մովսեսգեղի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները:

 

Նոյեմբերյանի վարչատարածք`

1. ՄԻացնել մեծահասակների և մանկական պոլիկլինիկաները:

2. Այրումի, Կողբի, Կոթիի ամբուլատորիաները (Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում կառուցված) թողնել նախկին կարգավիճակով:

3. Լուծարել Նոյեմբերյանի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Արդյունքում կազատվի մանկական պոլիկլինիկայի շենքը` 300 քմ տարածքով:

 

.__________________________________________________________________________.

|   Բուժհաստատության      |Օպտիմալացման    |Անհրաժեշտ ընտանեկան|Սպասարկվող |

|      անվանումը          |արդյունքում     |բժշկի գրասենյակ    |բնակչության|

|                         |կատարվող        |                   |թիվը       |

|                         |փոփոխությունները|                   |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Իջևանի  պոլիկլինիկա      |թողնել նույն    |9 ընտանեկան բժշկի  |18970      |

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Իջևանի  մոր և  մանկան    |թողնել նույն    |      -            |6652       |

|առողջության կենտրոն      |կարգավիճակով    |                   |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Իջևանի  ստոմատոլոգիական  |ներկայացնել     |      -            |51148      |

|պոլիկլինիկա              |մասնավորեցման   |                   |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Այգեհովիտի ԳԲԱ (Վանաշեն, |միացնել         |2 ընտանեկան բժշկի  |4874       |

|Կայան)                   |պոլիկլինիկային  |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Աչաջրի ԱԿ/Ակնաղբյուր     |թողնել նույն    |2 ընտանեկան բժշկի  |4957       |

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Սևքարի  ԳԲԱ (Բերքաբեր,   |թողնել նույն    |2 ընտանեկան բժշկի  |5426       |

|Սարիգյուղ, Ն. Ծաղկավան,  |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|Կիրանց, Աճարկոտ)         |                |                   |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Խաշթառակի ԳԲԱ (Ազատամուտ,|միացնել         |3 ընտանեկան բժշկի  |6466       |

|Դիտավան, Լուսահովիտ)     |պոլիկլինիկային  |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Գանձաքարի ԳԲԱ            |թողնել նույն    |2 ընտանեկան բժշկի  |3805       |

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Ընդամենը` Իջևանի         |                |20 ընտանեկան բժշկի |51150      |

|տարածաշրջանում           |                |    գրասենյակ      |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Նոյեմբերյանի պոլիկլինիկա |թողնել նույն    |4 ընտանեկան բժշկի  |7830       |

|(Դովեղ, Ջուջևան)         |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Այրումի ԳԲԱ (Լճկաձոր,    |թողնել նույն    |2 ընտանեկան բժշկի  |5018       |

|Արճիս)                   |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Կողբի ԳԲԱ                |թողնել նույն    |2 ընտանեկան բժշկի  |5223       |

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Կոթիի ԳԲԱ/Բարեկամավան    |թողնել նույն    |1 ընտանեկան բժշկի  |3634       |

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Բագրատաշենի ԳԲԱ          |թողնել նույն    |1 ընտանեկան բժշկի  |Բագրատաշենի|

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |ԳԲԱ 2652   |

|                         |                |                   |Դեբեդավանի |

|                         |                |                   |ԲՄԿ 652    |

|                         |                |                   |Դեղձավանի  |

|                         |                |                   |ԲՄԿ 246    |

|                         |                |                   |           |

|                         |                |                   |ընդամենը   |

|                         |                |                   |3550       |

|_________________________|________________|___________________|___________|

|Զորականի ԳԲԱ             |թողնել նույն    |1 ընտանեկան բժշկի  |Զորականի   |

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |ԳԲԱ 1031   |

|                         |                |                   |Հաղթանակի  |

|                         |                |                   |ԲՄԿ 1124   |

|                         |                |                   |Պտղավանի   |

|                         |                |                   |ԲՄԿ 850    |

|                         |                |                   |           |

|                         |                |                   |ընդամենը   |

|                         |                |                   |3005       |

|_________________________|________________|___________________|___________|

|Ոսկևանի  ԳԲԱ             |թողնել նույն    |1 ընտանեկան բժշկի  |Ոսկևանի    |

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |ԳԲԱ 1434   |

|                         |                |                   |Ոսկեպարի   |

|                         |                |                   |ԲՄԿ 882    |

|                         |                |                   |Բաղանիստի  |

|                         |                |                   |ԲՄԿ 770    |

|                         |                |                   |           |

|                         |                |                   |ընդամենը   |

|                         |                |                   |3086       |

|_________________________|________________|___________________|___________|

|Ընդամենը` Նոյեմբերյանի   |                |12 ընտանեկան բժշկի |31346      |

|տարածաշրջանում           |                |    գրասենյակ      |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Բերդի պոլիկլինիկա        |թողնել նույն    |9 ընտանեկան բժշկի  |19969      |

|(Այգեպար, Ն. Կ.          |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|Աղբյուր, Վ. Կ. Աղբյուր,  |                |                   |           |

|Թովուզ, Չինչին, Նավուր,  |                |                   |           |

|Իծաքար                   |                |                   |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Մոսեսգեղի ԳԲԱ            |միացնել         |1 ընտանեկան բժշկի  |2873       |

|                         |պոլիկլինիկային  |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Այգեձորի ԱԿ (Չինարի)     |թողնել նույն    |2 ընտանեկան բժշկի  |4424       |

|                         |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Արծվաբերդի ԱԿ (Նորաշեն,  |թողնել նույն    |3 ընտանեկան բժշկի  |6407       |

|Չորաթան)                 |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Պառավաքարի ԳԲԱ           |թողնել նույն    |1 ընտանեկան բժշկի  |3350       |

|(Վ. Ծաղկավան, Վարագավան) |կարգավիճակով    |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Ընդամենը` Բերդի          |                |16 ընտանեկան բժշկի |37020      |

|տարածաշրջանում           |                |    գրասենյակ      |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Դիլիջանի պոլիկլինիկա     |թողնել նույն    |10 ընտանեկան բժշկի |23825      |

|                         |կարգավիճակով    |    գրասենյակ      |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Հաղարծնի ԳԲԱ (Թեղուտ,    |միացնել         |3 ընտանեկան բժշկի  |7239       |

|Գոշ)                     |պոլիկլինիկային  |   գրասենյակ       |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Ընդամենը` Դիլիջանի       |                |13 ընտանեկան բժշկի |31064      |

|տարածաշրջանում           |                |    գրասենյակ      |           |

|_________________________|________________|___________________|___________|

|Ընդամենը` մարզում        |                |65 ընտանեկան բժշկի |           |

|                         |                |    գրասենյակ      |           |

.__________________________________________________________________________.

 

Հիվանդանոցային ծառայություն

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» 05.02.2001 թ. N 80 որոշումը Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով առաջարկվում է` նկատի առնելով աշխարհագրական նշանակությունը` պահպանել մարզի հիվանդանոցների թիվը, կատարելով ներհիվանդանոցային կառուցվածքային փոփոխություններ` մահճակալների թվի կրճատում, ներհիվանդանոցային պայմանների բարելավում:

 

Իջևանի վարչատարածք`

1. Իջևան քաղաքում նախատեսվում է առանձին շենքում գործող շտապ օգնության կայանը տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք: Արդյունքում ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 120 մահճակալ հզորությամբ (ներկայիս 235-ի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

. թերապևտիկ,

. վիրաբուժական,

. մանկական,

. ինֆեկցիոն,

. մանկաբարձագինեկոլոգիական,

. շտապ օգնության ծառայություն,

. արյան փոխներարկման կետ:

Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն:

2. Աչաջրի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում Իջևան քաղաքում կազատվի շտապ օգնության շենքը` 200 քմ տարածքով:

 

Դիլիջանի վարչատարածք`

Հաշվի առնելով, որ Դիլիջան քաղաքի հիվանդանոցի հիմնական մասնաշենքի մի թևը հրդեհվել է, և ներկայումս վիրաբուժական ու ծննդաբերական բաժանմունքները գործում են առանձին, ոչ բարվոք վիճակում գտնվող շենքում, առաջարկվում է` 1. վերակառուցել (վերանորոգել) հիվանդանոցի հրդեհված շենքը, որից հետո

առանձին մասնաշենքում գործող վիրաբուժական և ծննդաբերական

բաժանմունքները տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք, 2. հիվանդանոցի ազատված մասնաշենքը օտարել:

Արդյունքում Դիլիջան քաղաքում կունենանք`

1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ (ներկայիս 200-ի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

. թերապևտիկ,

. վիրաբուժական,

. մանկական,

. ինֆեկցիոն,

. մանկաբարձագինեկոլոգիական,

. շտապ օգնության ծառայություն,

. արյան փոխներարկման կետ:

Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն:

Արդյունքում կազատվի հիվանդանոցի վիրաբուժական և ծննդաբերական, գինեկոլոգիական բաժանմունքների մասնաշենքը` մոտ 1700 քմ տարածքով:

 

Նոյեմբերյանի վարչատարածք`

ք. Նոյեմբերյանում նախատեսվում է`

. հիվանդանոցում կատարել ներհիվանդանոցային բաժանմունքների միաձուլում,

որի արդյունքում կազատվի շենքի առաջին հարկը: Այստեղ հետագայում

կտեղադրվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը:

Արդյունքում կունենանք մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ (ներկայիս 90-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

. թերապևտիկ,

. վիրաբուժական,

. մանկական,

. ինֆեկցիոն,

. մանկաբարձագինեկոլոգիական,

. շտապ օգնության ծառայություն,

. արյան փոխներարկման կետ:

Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն:

 

Բերդի վարչատարածք`

Ներկայումս Բերդ քաղաքի շտապ օգնության կայանի շենքը ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից վերանորոգվում է, իսկ «ԱՄԿՈՐ» կազմակերպությունը պարտավորվել է ծառայությունը ապահովել ժամանակակից բուժսարքավորումներով:

Առաջարկվում է Բերդի շտապ օգնության կայանը միավորել հիվանդանոցին, մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:

Արդյունքում կունենանք մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ (ներկայիս 101-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքներ`

. թերապևտիկ,

. վիրաբուժական,

. մանկական,

. ինֆեկցիոն,

. մանկաբարձագինեկոլոգիական,

. շտապ օգնության ծառայություն

. արյան փոխներարկման կետ:

Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն:

 

Ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայությունը կունենա հետևյալ պատկերը`

._________________________________________________________________________.

|Բուժհաստատության       |Առ 01.01.  |Ծանրաբեռն- |   Մեկ      |Առաջարկվող  |

|անվանումը              |2001       |վածությունը|մահճակալի   |օպտիմալ     |

|                       |բաժանմունք-|  (%)      |կատարողականը|կառուցվածքը |

|                       |ների       |           |(մահճ./օր)  |(բաժանմունք/|

|                       |մահճ. ֆոնդը|           |            | մահճակալ)  |

|_______________________|___________|___________|____________|____________|

|Իջևանի  հիվանդանոց     |235        |15.3       |56.1        |120         |

|(բաժանմունքներ)        |           |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|թերապևտիկ              |55         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|վիրաբուժական           |35         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|մանկական               |30         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ինֆեկցիոն              |20         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|տրավմատոլոգիական       |15         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|քիթ-կոկորդ-ականջ       |10         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|նյարդաբանական          |10         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ծննդաբերական           |30         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|գինեկոլոգիական         |10         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|հղիների պաթոլոգիա      |10         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|աբորտների              |10         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|Դիլիջանի հիվանդանոց    |200        |11.2       |41.2        |90          |

|(բաժանմունքներ)        |           |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|թերապևտիկ              |60         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|վիրաբուժական           |40         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|մանկական               |30         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ինֆեկցիոն              |15         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|քիթ-կոկորդ-ականջ       |10         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ակնաբուժական           |5          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ծննդաբերական           |18         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|գինեկոլոգիական         |12         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|հղիների պաթոլոգիա      |7          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|աբորտների              |3          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|Նոյեմբերյանի հիվանդանոց|90         |28.3       |103.5       |60          |

|(բաժանմունքներ)        |           |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|թերապևտիկ              |25         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|վիրաբուժական           |20         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|մանկական               |13         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ինֆեկցիոն              |15         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ծննդաբերական           |4          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|գինեկոլոգիական         |4          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|հղիների պաթոլոգիա      |2          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|աբորտների              |4          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|Բերդի հիվանդանոց       |101        |35.2       |128.7       |60          |

|(բաժանմունքներ)        |           |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|թերապևտիկ              |20         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|վիրաբուժական           |25         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|մանկական               |10         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ինֆեկցիոն              |15         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|քիթ-կոկորդ-ականջ       |5          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|ծննդաբերական           |10         |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|գինեկոլոգիական         |5          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|հղիների պաթոլոգիա      |5          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|աբորտների              |6          |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|Այգեձորի առողջության   |25         |135        |49.4        |10          |

|կենտրոն                |           |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|Արծվաբերդի առողջության |50         |21.1       |77.1        |20          |

|կենտրոն                |           |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|Աչաջրի առողջության     |20         |4.9        |18.1        |10          |

|կենտրոն                |           |           |            |            |

|_______________________|___________|___________|____________|____________|

|Ընդամենը` մարզում      |721        |18.7       |68.2        |370         |

._________________________________________________________________________.

 

Ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի առողջապահության համակարգի մահճակալների թիվը կկրճատվի 721-ից մինչև 370 և կազատվի 2500 քմ տարածք:

 

(ծրագիրը փոփ. 25.12.08 թիվ 1572-Ն, 03.06.10 թիվ 687-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2001
N 557
Որոշում