Սեղմել Esc փակելու համար:
ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ...

 

 

   ՀՀ ֆինանսների                     ՀՀ հարկային պետական

   նախարարություն                     տեսչություն

   15.12.94թ.                            15.12.94թ.

   թ.3-15/1                                թ.03445/3-2         

 

Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի

հաշվարկման և վճարման կարգի մասին

 

Կապված տեղերից ստացված հարցումների հետ և հաշվի առնելով, որ հողի հարկը հավաքագրվում է տեղական բյուջեի միջոցով, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը պարզաբանում են հետևյալը.

Ձեռնարկությունները, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, որոնք գրանցված են (բնակվում են) մեկ շրջանում (քաղաքում), սակայն հողի սեփականատեր, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական կամ ժամանակավոր օգտագործողներ են հանդիսանում նաև մեկ այլ վարչական տարածքում (շրջան, քաղաք), իրենց հատկացված հողերի համար, որպես հողի հարկի վճարողներ, պետք է հաշվառվեն այն շրջանում (քաղաքում), որտեղ կատարվել է հողհատկացումը, այսինքն' որտեղ տեղաբաշխված է հողակտորը:

Դրա հետ կապված հայտնվում է, որ հողի հարկի հաշվարկները սահմանված կարգով պետք է ներկայացվեն հողհատկացման շրջանի (քաղաքի), այսինքն` հողի գտնվելու վայրի հարկային պետական տեսչությանը և հարկի գումարը ևս պետք է վճարվի նույն շրջանի (քաղաքի) բյուջե: Ձեռնարկությունները և կազմակերպությունները իրենց գրանցման վայրի հարկային պետական տեսչությանն են ներկայացնում հողի տեղաբաշխման վարչական տարածքի հարկային պետական տեսչությանը ներկայացված հողի հարկի հաշվարկի (ընդունման մասին նշումով) պատճեն` սահմանված կարգով շահութահարկի հաշվարկի ժամանակ հաշվի առնելու նպատակով:

 

 

pin
Հարկային տեսչություն
15.12.1994
N 03445/3
Պարզաբանում