Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0880.210601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 10-ամյա հոբելյանը նշելու նպատակով` որոշում եմ.

1. Ստեղծել Անկախության տոնի հոբելյանական տոնակատարության կազմակերպման հանձնաժողով:

2. Հաստատել Անկախության տոնի հոբելյանական տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Անկախության տոնի հոբելյանական տոնակատարության կազմակերպման հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում մշակել տոնակատարության միջոցառումների ծրագիրը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Անկախության տոնի հոբելյանական տոնակատարության ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը:

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

21 հունիսի 2001 թ.

ՆՀ-880

 

Հաստատված է

ՀՀ Նախագահի

2001 թվականի հունիսի 21-ի

ՆՀ-880 հրամանագրով

 

ԿԱԶՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆ            Հայաստանի Հանրապետության վարչապետ

                                  (հանձնաժողովի նախագահ)

    Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ               Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                  նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ                 Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                                  նախարար

    Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ            Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

                                  նախարար

    Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ              Հայաստանի Հանրապետության կառավարության

                                  աշխատակազմի ղեկավար-նախարար

    Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ              Հայաստանի Հանրապետության կրթության և  

                                  գիտության նախարար

    Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ                Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                                  երիտասարդության հարցերի և սպորտի

                                  նախարար

    Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ               Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին

                                  օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                                  տեղակալ

    Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ          Հայաստանում քրիստոնեության պետական կրոն

                                  հռչակման 1700-ամյակի տոնակատարության

                                  կազմակերպման պետական հանձնաժողովի

                                  նախագահի տեղակալ

    Վահագն  ՄԵԼԻՔՅԱՆ              Հայաստանի Հանրապետության պետական

                                  արարողակարգի ծառայության ղեկավար

    Տիգրան ՆԱՂԴԱԼՅԱՆ              Հանրային հեռուստառադիոընկերության

                                  խորհրդի նախագահ

    Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ             Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                                  առընթեր տեղեկատվության և

                                  գրահրատարակչության վարչության պետ:

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.06.2001
N ՆՀ-880
Հրամանագիր